Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանում տեղյակ են կուտակայինից դժգոհ ուսուցիչների մասին

Հունիս 03,2014 15:42

Ըստ փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանի, դպրոցների տնօրենների անունով չորս դիմում է ստացվել

Aravot.am-ը Երեւան քաղաքի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանից հետաքրքրվեց՝ քաղաքապետարանը նամակներ, դժգոհություններ կամ դիմումներ ստացե՞լ է իր ենթակայությամբ գործող դպրոցների աշխատակիցներից, որոնք դիմել են աշխատավարձից կուտակային վճարներ չհաշվարկելու խնդրով:

Պարոն Սուքիասյանը տեղեկացրեց, որ քաղաքապետարանը նման բովանդակությամբ ոչինչ չի ստացել: «Եթե կա դիմում որեւէ ուսուցչի կողմից, ապա դա պետք է լինի իր տնօրենին, եւ իսկապես ունենք այդպիսի մի քանի դեպք: Իմ տեղեկություններով ուսուցիչներից նման չորս դիմում է եղել իրենց դպրոցների տնօրենների անունով»,- հայտնեց փոխքաղաքապետը:

Aravot.am-ը մեկնաբանություն է խնդրել նաեւ ԿԳ նախարարությունից, որը կներկայացնենք ստանալուն պես:

Ավելի վաղ տեղեկացրել էինք , որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ փոփոխված օրենքի 3-րդ հոդվածի  համաձայն՝ կուտակային կենսաթոշակի մասնակիցներն իրավունք ունեն դիմում ներկայացնել գործատուներին՝ աշխատավարձից կուտակային վճարներ չհաշվարկելու և չփոխանցելու մասին, սակայն դպրոցների տնօրենները կամ հրաժարվում են ընդունել դիմումները՝ պատճառաբանելով, թե «վերեւից» համապատասխան հրահանգ չունեն, կամ ընդունում են դրանք ու ընթացք չեն տալիս:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30