Ուկրաինայի արևելքի հակամարտության ընթացքում 181 մարդ է զոհվել, 293 հոգի վիրավորվել է, հունիսի 3-ին հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար Օլեգ Մախնիցկին, փոխանցում է «ՈՒՆԻԱՆ» լրատվականը:
Մախնիցկին նշել է, որ 181 մահացածներից միայն 59 են զինծառայողներ:
Դատախազը նաև բերել է առևանգումների տվյալներ, ըստ որի, ռուսամետ անջատականներն այս ընթացքում 220-ից ավելի մարդ են պատանդ վերցրել, որոնցից 12-ն՝ արտասահմանցի:
Շատերը հակամարտությունից խուսափելու համար լքել են Ուկրաինայի արևելքում իրենց տները: Դոնեցկի քաղաքապետ Ալեքսանդր Լյուկյանովիչը հայտնել է, որ Դոնեցկից 10-15 հազար մարդ է հեռացել, փոխանցում է «Օստրով»-ը: Նա նշել է, որ միլիոնանոց քաղաքում էվակուացում իրականացնելն անհնար է:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև