Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վարուժան Հոկտանյան. «Ամենամեծ խնդիրը, որի առաջ կանգնած ենք՝ հասարակական ապատիան է»

Հունիս 03,2014 15:33

«Հայաստանի գոյության մարտահրավերները՝ Եվրասիական միության նոր զարգացումների ներքո» խորագրով հանրային քննարկման ժամանակ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն հ/կ ղեկավար Վարուժան Հոկտանյանը, խոսելով մայիսի 29-ից կամ նույնիսկ ավելի վաղ՝ սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանում ձեւավորված իրավիճակի մասին, նշեց, որ այսօր չի տեսնում այն ուժերը, որոնք դեմ դուրս կգային պարտադրված «եվրասիական» կողմնորոշմանը, եւ չի տեսնում նաեւ հասարակության մեջ այն շարժիչ ուժը, որը որեւէ բան փոխելու հայտ կներկայացնի:

Նա հիշեցրեց, որ իրենց կենտրոնի ուսումնասիրությունների համաձայն՝ Հայաստանը այն երկիրն է, որտեղ մարդիկ ամենաքիչն են պատրաստ որեւէ ձեւով մասնակից լինել երկրի բարեփոխման գործընթացներին. «Մենք ունենք ապատիայի մեջ գտնվող, անտարբեր հասարակություն, որը չի ցանկանում մասնակցել հակակոռուպցիոն գործընթացներին»:

Պարոն Հոկտանյանը համաձայն էր մինչ այդ «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանի արտահայտած այն մտքին, որ Ադրբեջանին Ռուսաստանը դրդում է միանալ Եվրասիական տնտեսական միությանը. «Իսկապես շատ ուժեղ ճնշում կա Ադրբեջանի վրա: Մեր ադրբեջանցի գործընկերներն էլ էին ասում, որ Ադրբեջանի վրա հզոր ճնշում կա, եւ արդյոք դրա գինը չի՞ լինելու Լեռնային Ղարաբաղը: Ղարաբաղն այսօր Ռուսաստանի ձեռքին խաղաքարտ է, որով Հայաստանին եւ Ադրբեջանին ենթարկում է ճնշումների»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30