Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաքննիչ դատարանում սկսվել է «Հարսնաքարի գործով» բողոքի քննությունը

Հունիս 03,2014 15:30

«Հարսնաքարի գործով» տասներեք տարվա ազատազրկման դատապարտված Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանը ներկայացրեց վերաքննիչ բողոքը:
Նա ասաց, որ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն արժանահավատ է համարել տուժողների ցուցմունքները:

Տուժողներ Արտակ Բայադյանն ու Արկադի Աղաջանյանն ասել էին, թե ծեծկռտուքի պահին «բոլորը շարժման մեջ են եղել», սակայն նրանք չեն տեսել, թե ով ում էր հարվածել, ով ում է խփել:

Ըստ Երեմ Սարգսյանի՝ դեպքից քառասուներեք օր հետո քննիչը հարց է տվել բոլոր տուժողներին, թե դուք տեսե՞լ եք կռվի վայրում տասից տասնհինգ անձ, ովքե՞ր էին, կնկարագրե՞ք նրանց:

Սակայն տուժողները չեն կարողացել նկարագրել նրանց, ասելով, թե չեն տեսել ովքեր էին ծեծում, բայց նրանք մասնակցել են իրենց ընկերների ծեծելուն:

Ըստ պաշտպանի՝ Նորայր Հայրապետյանի գործողությունները եղել են ողջամիտ, նա առաջին անգամ Դավիթ Ադամյանից է իմացել կռվի մասին, անգամ նրան մեղադրել է: Նա հանդիմանել է Դավթին, իսկ թե ինչու է առաջարկել տեղափոխվել ավտոկայանատեղի, կարդացեք քիչ հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30