Լրահոս
Օրվա լրահոսը

«Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարման գործընթացին» ծրագիրը կնպաստի ՀԿ դաշտի հզորացմանը

Հունիս 03,2014 14:26

2014թ. հունիսի 3-ին տեղի ունեցավ «Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարման գործընթացին» ծրագրի մեկնարկին նվիրված արարողությունը: Ծրագիրն իրագործվում է Բրիտանական խորհրդի կողմից՝ իրականացնող գործընկերների՝ Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Գրանթ Թորնթոնի և Թոմսոն հիմնադրամի հետ համատեղ: Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի բյուջեն կազմում է 949 670 եվրո:

Ծրագրի հիմնական նպատակն է խթանել Հայաստանի` Եվրոպական Միության մերձեցման գործընթացը և նպաստել ժողովրդավարության ու արդյունավետ կառավարման ամրապնդմանը` ժողովրդավարական հաստատությունների, քաղաքացիական հասարակության աջակցության և ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով:

Ինչպես նշեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան. «Քաղաքացիական հասարակությունն ավելի մեծ դերակատարում է ստանձնում ազգային որոշումների կայացման գործընթացում թափանցիկության ապահովման տեսանկյունից: Չնայած Արեւելյան գործընկերությանը մասնակցող բոլոր երկրները ձգտում են այս գաղափարին, քաղաքացիական հասարակության մասնակցության մեխանիզմները, սակայն, մնում են սահմանափակ: Այս ծրագրի հիմնական բաղադրիչն է օժանդակել հ/կ-ների համար իրավական եւ ֆինանսական շրջանակների ստեղծմանը, որոնք կբարձրացնեն քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ֆինանսական կայունությունը եւ կամրապնդեն նրանց կարողությունները»:

«Պետական կառույցների և միջազգային փորձագետների հետ աշխատելով և հաշվի առնելով Հայաստանի առանձնահատկությունները`մենք հնարավորություն կունենանք նպաստել քաղաքացիական հասարակության զարգացման համար նպաստավոր օրենսդրական դաշտի ձևավորմանը որի շրջանակում հասարակական կազմակերպությունները կկարողանան իրականացնել սոցիալական ձեռնարկատիրական գործունեություն` ապահովելով իրենց ֆինանսական կայունությունը»,-ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Ծրագիրը կիրականացվի Վայոց Ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի և Լոռու մարզերում և Երևանում:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30