Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ տարվա գնաճը` 3.6%

Հունիս 03,2014 13:29

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է գնաճի եւ գնանկման ցուցանիշները. առաջին անհրաժեշտության ապրանքները թանկացել են

Այս տարվա մայիսին, ապրիլի համեմատ, մեր երկրում 0.8% գնանկում է արձանագրվել, իսկ այս տարվա 5 ամիսների կտրվածքով 09% գնաճ է արձանագրվել: Այսօր այս մասին «Հենարան» ակումբում ասաց Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:
Նրա ներկայացմամբ` մայիսին ապրիլի համեմատ պարենային ապրանքների գները նվազել են 1.5%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 0.3%-ով, ծառայությունների գները նվազել են 0.2%-ով: Մայիսին, ապրիլի համեմատ,
ընդհանուր գնանկումը պարենային ապրանքների անկման հետ է կապված,
ամենաբարձր գնաճն արձանագրվել է մրգերի շուկայում` 3.4%, հացամթերքի շուկայում գներն աճել են 0,6%-ով, մսամթերքի շուկայում` 0.7%-ով, կաթնամթերքինը` 0.6%, ոչ ոգելից խմիչքներինը` 0.1%: Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալներով՝ ամենաբարձր գնանկումը եղել է բանջարեղեն-կարտոֆիլի շուկայում` 12.5%, ձկնամթերք ապրանքախմբում` 0.2% գնանկում, ձվի գները նվազել են 4.8%-ով, կենդանական եւ բուսական յուղինը` 0.2%-ով, շաքարավազի գներն իջել են` 0.6%, 0.1%-ով նվազել են ոգելից խմիչքի եւ ծխախոտի գները:

Իսկ մեկ տարվա կտրվածքով, այսինքն՝ նախորդ տարվա մայիսի ու այս տարվա մայիսն ընկած ժամանակահատվածում սպառողական շուկայում արձանագրվել է 3.6% գնաճ, պարենային ապրանքերի գները աճել են 1.4%-ով, ոչ պարենային ապրանքների գները 2%-ով, ծառայության ոլորտի գներն աճել են 7.8%-ով: Ծառայությունների գների այսպիսի բարձր մակարդակը, ինչպես ասաց պարոն Մարտիրոսյանը, պայմանավորված է էլեկտրաէներգիայի եւ գազի գների բարձրացմամբ:

Այս տարվա 5 ամիսների ընթացքում ամենաբարձր գնաճն արձանագրվել է բանջարեղենի շուկայում` 18.7%, իսկ կաթնամթերքը թանկացել է 9.7%-ով, ձուն` 1.3%, հացամթերքի գներն աճել են 0.5%-ով:

Հարցին` կա՞ն տվյալներ, թե հատկապես որ ապրանքատեսակների սպառումն է կրճատվել, պարոն Մարտիրոսյանն ասաց, որ նման տվյալների չեն տիրապետում, սակայն ԱՎԾ-ում նախատեսվում է հաշվարկների նոր մեթոդաբանություն, եւ 2015 թվականի հունվարին հնարավոր է հրապարակեն, թե Հայաստանում 2013-2014 թվականներին որ ապրանքների սպառումն է կրճատվել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30