Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կարելի է դատապարտել Անաստաս Միկոյանին, որ նա ինքնասպան չեղավ. ասում է նրա թոռը

Հունիս 03,2014 13:24

Անաստաս Միկոյանի թոռան՝ Վլադիմիր Սերգեյի Միկոյանի հետ զրույցի ընթացքում անդրադարձանք հրապարակված հետեւյալ արխիվային գրությանը. «Ընկեր Միկոյանը խնդրում է՝ Հայաստանը հակասովետական տարրերից մաքրելու նպատակով, լրացուցիչ գնդակահարել 700 հոգու՝ դաշնակներից եւ այլ հակախորհրդային տարրերից»:

Վլադիմիր Միկոյանն այս առնչությամբ ասաց. «Ոչ թե Միկոյանն է խնդրել, այլ Եժովը՝ վկայակոչելով Միկոյանին»: Եվ հավելեց. «Չեմ հասկանում, թե ինչպես է, որ մենք հավատում ենք Եժովին՝ այդ բացառիկ սրիկային եւ վկայակոչում նրա խոսքերը, հավատալով, որ դա ճիշտ է»:

Միկոյանի թոռը պնդեց. «Դա Ստալինի գաղափարն էր. Նման «մաքրումներ» տեղի էին ունենում ողջ երկրում, ցուցակները կազմված էին հայկական НКВД-ում, իսկ Միկոյանին ուղղակի պարտադրեցին մեկնել Հայաստան, որ նրան արյուն քսեն: Եվ միակ բանը, որը նա կարող էր անել չգնալով՝ ինքնասպան լինելն էր: Նա դա չարեց: Դրա համար, իհարկե, կարելի է նրան դատապարտել: Բայց ի՞նչ դա կփոխեր Հայաստանում արդեն դատապարտվածների ճակատագրում: Իսկ քանի որ որոշել էր ապրել, այլ ընտրություն չուներ, քան մեկնել այնտեղ եւ ներգրավվել այդ հաշվեհարդարում: Այո , նա բարոյական պատասխանատվություն է կրում դրա համար, նա ամբողջ կյանքը տանջվում էր այդ դրվագի պատճառով եւ նրա խիղճը արյունահոսում էր. այդ մասին նա ասում է իր գրքում»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տպագիր «Առավոտի» վաղվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարեն says:

    ա. եժովը քանի գլուխ ուներ, որ Միկոյանի անունը տար առանց հիմք ունենալու
    բ. հասկացանք առանց Միկոյանի գալու էլ կգնդակահարեին, բայց դրա համար արձան չեն դնում:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30