Քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համատեղ ծրագրով մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում է բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի վերանորոգումը: Տարեկան ծրագրով նախատեսված 727 շքամուտքերից 172-ում վերանորոգումն արդեն ավարտվել է: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ 2014 թվականի ծրագրում ներառված բոլոր մուտքերում գործընթացին ցուցաբերվում է համալիր մոտեցում: Նորոգվում են ոչ միայն շենքերի շքամուտքերը, այլև մուտքերն ամբողջությամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն