Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ անդամ Մանուկ Թոփուզյանը զեկուցեց իր վարույթում գտնվող վերջին գործը . «Փաստինֆո»

Հունիս 03,2014 13:06

Սահմանադրական դատարանն այսօր բավարարեց ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դիմումը և Սահմանադրությանը հակասող ու անվավեր ճանաչեց ՀՀ մաքսային օրենսգրքի 224-րդ հոդվածի՝ «անկախ սեփականության պատկանելությունից» դրույթը:
ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ մտավ հրապարակման պահից:

Վիճարկվող հոդվածով սահմանված է վերցված ապրանքները վերադարձնելու ժամկետը: Ըստ այդմ, մաքսային կանոնների խախտմամբ մաքսային սահմանով ապրանքներ տեղափոխող անձը, որից սահմանված կարգով կամ տուգանքի, մաքսային վճարների գանձումն ապահովելու նպատակով վերցվել են ապրանքներ` անկախ սեփականության պատկանելությունից, կարող է դրանք ստանալ տուգանքի վճարումից, մաքսային վճարների և պարտավորությունների կատարումից հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

Նյութի մանրամասները կարդացեք  «Փաստինֆո»-ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30