Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Միկոյաններից ամենակարգին եւ արժանավոր մարդը հենց Ստաս Նամինը դուրս եկավ. «Չորրորդ իշխանություն»

Հունիս 03,2014 12:48

Փաստորեն, Միկոյանի արձանի պատմության մեջ Միկոյաններից ամենակարգին եւ արժանավոր մարդը հենց Ստաս Նամինը դուրս եկավ։ Մինչդեռ արձանի հետ կապված աղմուկի սկզբում հենց նրա անունն էր նշվում առաջինը՝ որպես արձանի տեղադրման գաղափարի գլխավոր հեղինակ։ Միգուցե ի սկզբանե այդպես էլ եղել է, հնարավոր է, որ նրան հուշել են արձանի գաղափարը, եւ նա համաձայնվել է, սակայն հետագայում տեղեկանալով, թե ինչ սկանդալ է դա Հայաստանում առաջացրել, դեմ արտահատվեց արձանին։ Ընդ որում, Ստաս Նամինը Միկոյանների տոհմից թերեւս միակ մարդն է, որը ինչ-որ չափով առնչություն ունի Հայաստանի հետ։ Այստեղ ապրել է որոշ ժամանակ, այստեղ մշակութային խոշոր միջոցառումներ է կազմակերպել։

Իսկ ո՞վ է Վլադիմիր Միկոյանը. Ռուսաստանի առեւտրաարդյունաբերական պալատի Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային ներկայացուցիչ։ Ու վերջ։ Գտեք այստեղ Հայաստանի հետ որեւէ կապ։ Բայց Միկոյանի արձանը Հայաստանում է ցանկանում տեսնել, այլ ոչ թե իր հայրենիքում՝ Ռուսաստանում։ Սրա մասին շատ է խոսվել, պատճառն այն է, որ Միկոյանը որպես պետական, քաղաքական գործիչ, Ռուսաստանում որեւէ. հարգանք չի վայելում, քանի որ այնտեղ վաղուց գիտեն, թե ինչ «հերոսություններ» է արել ստալինյան ժամանակաշրջանում։ Ու այս մարդը իրեն թույլ է տալիս Ստաս Նամինի հասցեին քար գլորել։

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30