Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ երեխային բժիշկներն են մեռցրել». Գյումրու ծննդատանը կռիվ սարքած ծննդկանի ամուսին (Տեսանյութ) 

Հունիս 03,2014 12:36

Ինչպես Aravot.am-ին երեկ դժգոհել էր «Գյումրու ծննդատուն» ՓԲԸ գործադիր տնօրեն Վարդան Սարգսյանը, ծննդկան 22-ամյա Նարինե Ղուկասյանի սկեսրայրը հայհոյել, սպառնացել, հասել էր իր ու բժշկուհիների վրա, երբ իմացել էր, որ տղա թոռնիկը մահացած է ծնվել: Ըստ ծննդատան տնօրենի, Նարինեի մոտ հայտնաբերվել է ներարգանդային ինֆեկցիա, որի պատճառով էլ երեխան մահացած է ծնվել:

Այսօր Aravot.am-ը զանգահարեց Նարինեի ամուսնուն` Սիփան Մարտիրոսյանին` ճշտելու, թե ի՞նչն է այդքան վրդովեցրել իր հորը, ինչո ՞ւ է նա 3 ժամ հայհոյանքներ տեղացել բժիշկների հասցեին:

Սիփան Մարտիրոսյանի պնդելով, իր հայրը նման արարք իրեն թույլ չի տվել, այլ ծննդատան տնօրինությունն է իրենց զրպարտում հիվանդանոցի իմիջը բարձրացնելու, պատիվը փրկելու համար: «Իմ երեխային իրենք են սպանել, երբ տարանք կնոջս ծննդատուն, բժիշկը տեսավ ու ասեց` նորմալ վիճակ է քո մոտ: Կինս հետո վատ զգաց իրեն, ասեց, որ շատ վատ եմ զգում, մենք շատ անհանգստացանք, առաջարկեցինք կեսարյան հատում անել, բայց բժիշկը ասեց, թե կոնքերիդ լայնությունը նորմալ է, դրա կարիքը չկա, մինչև վերջ հուսադրում էին, որ ամեն ինչ լավ է, վտանգ չկա: Մի պահ մտածեցինք երեխայի սրտի բաբախը լավ չէ, բայց բժիշկը , ստուգելով այն, կանչեց հորս, ու ասեց ` բա սա հիվանդ երեխայի սրտի բաբա՞խ է: Իմ երեխան ծնվել է 3 կիլոգրամ, 700 գրամ: Ցավն այն է, որ ես չեմ կարող ապացուցել իմ ճշմարտացի լինելը, ես բժիշկների դեմ անզոր եմ, եթե կնոջս մոտ ինֆեկցիա էր, ինչպե՞ս են ծննդաբերությունից հետո հանում ու տուն ուղարկում` առանց մի դեղ նշանակելու, իրենց նշանակած միակ դեղը այն էր, որ կաթը կտրվեր:

Երբ ես տեսա երեխաս մահացած է ծնվել, բարձրաձայն ասեցի «Սուր անկյան» համարը ճարեմ, զանգեմ, գան, նկարեն, հերիք եղավ էս ի՞նչ է կատարվում ծննդատանը, բժիշկը լսելով , անմիջապես դուրս գրեց կնոջս, որը ջերմություն ուներ, տուն ճանապարհեց ու դրանից հետո իրենք որոշեցին բողոքել մեր դեմ: Իմ հայրը նման բան չի արել, չի հայհոյել: Ես մինչև վերջ պայքարելու եմ ճշմարտության բացահայտման համար,էդքան փափայենք, որ երեխաս մեռցնե՞ն, հերիք եղավ մենք մեր երեխային կորցրեցինք, թող մյուսները չկորցնեն, էս ի՞նչ է կատարվում…

Հիմա ես սպասում եմ դատաբժշկի եզրակացությանը, հնարավոր է ես դատարան էլ դիմեմ: Հիմա էլ ինձ են սկսել ահաբեկել, բայց ես չեմ վախենում, թեկուզ կյանքիս գնով ես ապացուցելու եմ , թե իրականում իր երեխանում ում մեղքով մեռավ», -ասաց Սիփանը:

 

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՍԻԼՎԱ says:

    Առաջին անգամ չէ, որ հանդիպում ենք նման դեպքի: Մեծական խոսք կա, զոռն անզոռին կերել ա,եվ դա մեր երկրում գործում ա ցավոք սրտի: Սիփանին կոչ եմ անում պայքարել մինչեվ վերջ: Մեկ, երկու որ արժանի պատիժ կրեն, կհասկանան որ բժիշկ են եվ պատասխանատու են մարդկանց կյանքի եվ առողջության համար: Ասել եմ ու կասեմ բժիշկների մեծ մասը շուկայի վաճառողներից (կներեք չեմ ուզում Ձեզ նեղացնել, միտքս այն է, որ առեվտուր են անում, մոռանալով որ սեղանին ոչ թէ մթերք է դրված, այլ ՄԱՐԴՈՒ կյանքի հարցը) չեն տարբերվում: Մաղթում Նարինեին առողջություն, նա դեռ շատ առողջ բալիկներ կունենա:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30