Օմբուդսմենի ինստիտուտի ստեղծումից շուրջ 10 տարի է անցել, սակայն շատերը դեռ տեղյակ չեն՝ որ դեպքերում դիմել Մարդու իրավունքների պաշտպանին կամ որտեղ է նրա գրասենյակը: Միևնույն ժամանակ, մարդիկ երբեմն հեռավոր վայրերից գալիս են Օմբուդսմենի գրասենյակ և հիասթափությամբ պարզում, որ օրենքն արգելում է Օմբուդսմենին միջամտել տվյալ տեսակի գործերին:
Այսպիսով, մի կողմից Պաշտպանին դիմում են մարդիկ, ովքեր ըստ օրենքի պետք է այլ տեղ փնտրեն պաշտպանություն, մյուս կողմից, անտեղյակ լինելով Օմբուդսմենի օգնության հնարավորությունից, շատերը մնում են անպաշտպան:
Այս ամենը շտկելու համար Պաշտպանի աշխատակազմը, մի շարք սրտացավ գործընկերների հետ, ստեղծել է տեղեկատվական հոլովակ, որը կօգնի մարդկանց չկորցնել իրենց իրավունքները պաշտպանելու հնարավորությունը:
Պաշտպանի աշխատակազմ
Կարդացեք նաև