Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Մարտիրոսյան. «Հայաստանյան ցանցում ամեն ինչ կարելի է գողանալ, դրա համար ոչ ոք չի գնում». «Իրատես de facto»

Հունիս 03,2014 12:30

Հատված մեդիա-փորձագետ ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հարցազրույցից:

– Ի՞նչ կասեք Հայաստանում ձևավորվող ինտերնետային առևտրի մասին։

– 2014-ը կարելի է համարել ինտերնետային առևտրի տարի։ Դաշտը նոր է ձևավորվում Հայաստանում և օրենսդրության տեսանկյունից շատ անպատրաստ է։ Միշտ ենթադրվել է, որ խանութը պետք է պահեստ ունենա, տարածք, վաճառողներ։

Մեր հարկային դաշտը պատրաստ չէ նրան, որ խանութը կարող է ֆիզիկապես գոյություն չունենալ։ Օրենսդրության տեսանկյունից ինտերնետային առևտուրը Հայաստանում լրիվ վիրտուալ է։

Կան նաև այլ խնդիրներ, Paypal հաշվով առցանց վճարումներ չենք կարողանում ստանալ, ինչը բարդացնում է դրսի հետ առևտուրը։ Paypal-ը ամենահայտնի և ապահով վճարային համակարգերից մեկն է, կարող էիր, ասենք, տանը գորգ գործել, վաճառել դրսում ու հեշտությամբ գումար ստանալ։

– Էլեկտրոնային գրքի շուկայի մասին ի՞նչ կասեք։ Կարծես «օրինախախտումներն» այս դաշտում շատ են։

– Ես, օրինակ, մի քանի օր առաջ գիրք եմ գնել ամերիկյան հետախուզության նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի մասին։ Բայց դա արտառոց դեպք էր, հրապարակել էին նոր փաստեր ու փաստաթղթեր։ Մնացած բոլոր գրքերը ներբեռնում եմ անվճար։ Հայաստանյան ցանցում ամեն ինչ կարելի է գողանալ, դրա համար ոչ ոք չի գնում։ Միջին հայի համակարգչում մի քանի հազար դոլարի գողացված ծրագիր կա՝ Windows office, Photoshop (ես փորձում եմ օգտվել ազատ տարածված անվճար ծրագրային ապահովումներից): Այսինքն, հեղինակային իրավունքը խախտվում է։

Ես դա այնքան էլ բացասական չեմ համարում։ Որովհետև ամեն ինչ անվճար ձեռք բերելու ծայրահեղությանը հակառակ կա մեկ այլ ծայրահեղություն, երբ հեղինակային իրավունքն օգտագործելով, աննկարագրելի մեծ գումարներ են աշխատում, ընդ որում, միջնորդները, ոչ թե գրքի հեղինակը, արտադրողը։

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30