Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյան. «Բայց քեզ ի՞նչ պետք է, ինչ հարաբերություններ ունեմ ես Հովիկ Աբրահամյանի հետ« «Իրատես de facto»

Հունիս 03,2014 12:06

Հատված ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ (Գյումրու նախկին քաղաքապետ) հարցազրույցից:

– Ի՞նչ հարաբերությունների մեջ եք Հովիկ Աբրահամյանի հետ։

– Բայց քեզ ի՞նչ պետք է, ինչ հարաբերություններ ունեմ ես Հովիկ Աբրահամյանի հետ։ Ինչո՞ւ ես ուզում հերթով գրես, թե ինչ հարաբերություններ ունեմ։ Իմ հարաբերությունները շատ մարդկանց հետ են լավ։

– Այնքանով է կարևոր, որ լավ հարաբերություններն օգնում են պաշտոն ունենալուն։

– Էհ՜, սիրուն ջան։

– Նեղացած չե՞ք ՀՀԿ-ից, որ բավականին երկար ժամանակ պաշտոն չունեք, ու այդ հարցում Ձեզ չեն աջակցում։

– Ինձ ոչ էլ հետաքրքրում են էդ տեսակ բաները, ոչ էլ որևէ առաջարկություն եմ ստացել։

– Վերջերս նոր արտադրություն եք հիմնել, որքան հայտնի է՝ կաթնամթերքի։ Ինչպե՞ս են Ձեր գործերը։

– Նորմալ։

– Նոր վարչապետն առաջարկել է բոլոր գործարարներին աշխատել հավասար պայմաններում։ «Պատրա՞ստ եք ընդունելու խաղի կանոնները։

– Միանշանակ։ Նմանատիպ բաներին միշտ կողմնակից եմ։ Հավասար պայմաններ, հարգել դիմացինին, ճշմարտությունը պահել։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30