Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզահամերգային համալիրի գնորդը դրսից աղանդավորնե՞ր են. «168 ժամ»

Հունիս 03,2014 11:55

«Համալիրն իմ էությունն է։ Գիտե՞ք՝ ինչ հզոր բան է՝ լինել հեղինակ։ Դա քո երեխան է»,- ասաց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի ճակատային մասի քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը։

«Մենք (երեք ճարտարապետները և ես) ապրել ենք այդ կառույցով։ Ամեն քարը դժվարությամբ բերել եմ հանքից, կտրել, շարել, տաշել։ Շինել ենք արվեստ»։ Քանդակագործը նշեց, որ համալիրը կառուցվել է շատ բարդ ճանապարհով. «Իհարկե, մեծ դերակատարում ուներ Դեմիրճյանը։ Երկրորդ կարծիքը չկա։ Հիմա վաճառել են այդ համալիրը»։

Նա նշեց, որ առաջին անգամ, երբ վաճառեցին համալիրը, ինքն ուրախացել էր. «Ասեցի՝ տեր կլինի, այս երկիրը ի վիճակի չէ այդպիսի կառույց պահպանել։ Այդպիսի կառույցները երկրներն են պահում՝ Մեծ թատրոնը, Էրմիտաժը։ Պատմամշակութային բոլոր կառույցները պետությունն է պահում ռոտացիայով։ Մեր երկիրը դրան էլ պատրաստ չէր, վաճառեցին, Աստված իրենց հետ։ Ու գնեցին ԲԱՄՕ-ի տղաները։ Շատ լավ կառուցեցին։ Ես հիացել էին նրանցով։ Հետո տեղի ունեցավ այն, որ իրենք վարկ էին վերցրել և չեն կարողանում վարկը փակել, ինչի պատճառով կառույցը ծախում են։ Գնորդ է հայտնվել, Աստված ձեզ հետ, բայց թող լրացնեն մեր պահանջը, որ ոչինչ չի փոխվելու՝ սկսած անունից։ Հիմա մենք հասնում ենք նրան, որ այդպես լինի»։ Նա հիշեցրեց, որ Երիտասարդության պալատի գնորդը քանդել էր շենքը՝ ասելով. «Ինձ ցույց տվեք պայմանագրի մեջ մի կետ, որն ասում է՝ իրավունք չունեմ քանդել». «Հիմա այս դեպքում էլ մի գնորդ կարող է գալ ու ասել՝ «Դեմիրճյանի անունն ինձ դուր չի գալիս, աթոռն ինձ դուր չի գալիս, դուռն ինձ դուր չի գալիս», ու սկսի քանդել, մի օր էլ իմանաս՝ մեջն ավտոշուկա է կառուցվել։ Հրաշալի ավտոշուկա կլինի։ Մյունհենի ավտոշուկայի սալոնը սրա մոտ հեչ բան է։ Ո՞վ կպատկերացներ, որ «Ռոսիա» կինոթատրոնը քըրջ ու փալասի խանութ կարող է դառնալ»։

Խոսելով հավանական գնորդի մասին՝ Ֆ. Առաքելյանն ասաց, որ մոտավոր պատկերացնում է, թե ով կարող է լինել. «Իմ ականջն ընկել է, որ դրսից է առնողը և աղանդավորներ են։ Դա ինձ ընդհանրապես զայրացրեց։ Կարող է ակումբ սարքեն, խանութ սարքեն, ամեն ինչ կարող են սարքել»։

Անի ՔԵՇԻՇՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30