Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյան. Անցած տարի հարկերից չարամտորեն խուսափելու համար հարուցվել է 2007 քրեական գործ «168 ժամ»

Հունիս 03,2014 11:42

Հատված ՀՀ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը

– Վարչապետի և խոշոր բիզնեսի հանդիպման ժամանակ որոշ գործարարներ ասել էին, որ եթե բոլորը գան հարկային դաշտ, ապա իրենք էլ կգան։ Այդ «եթե»-ն մնում է։ Ընդունում են, որ ստվերում են, ու պայման են դնում։

– Չէ, գիտեք, կարելի է տարբեր կերպ մեկնաբանել։ Համամիտ եմ, միշտ խոսում ենք՝ կա ստվեր, բայց անցած տարի հարկերից չարամտորեն խուսափելու համար հարուցվել է 2007 քրեական գործ։ Դա ամբո՞ղջ պատկերն է։ Իմ կարծիքով՝ ոչ։ Հիմա ինչքան էլ ստվերը կրճատենք, չի լինի մի երկիր, որտեղ լավագույն մեխանիզմներ են կիրառվել, ու ինքը հասել է լավագույն արդյունքի։ Երբ ճնշման մամլիչն ուղղում ես, պետք է հասցեագրված ուղղես։ Հիմա եթե տնտեսվարողը 10 մլն շրջանառություն է ցույց տալիս, նշանակում է, որ օրական ընդամենը 2-3 հազար դրամ է աշխատում, որից տալիս է աշխատավարձ, էլեկտրաէներգիայի ծախս և այլն։ Այդքան շրջանառությամբ 50 հազար ձեռնարկության գոյությունն իրական չէ։

– Բայց մարզերում իրավիճակն իսկապես ծանր է…

– Այո, բայց ինչի՞ է ձեզ թվում, թե դուք մարզերից տեղյակ եք, ես տեղյակ չեմ։ Բայց դուք ուզում եք ասել, որ Հայաստանի մարզերի 50 հազար տնտեսվարող այդ վիճակո՞ւմ է։ Ենթադրենք՝ 11 մարզում եթե հաշվենք 1000 նման խանութ, ստացվում է՝ 11000 խանութ։ Բա մնացա՞ծը։ Բայց խնդիրը դա չէ, մենք չենք ուզում այդ քաղաքականությունը նայենք, մենք ասում ենք՝ 3 անգամ ավելի հեշտացնենք բեռը, որ հանգիստ աշխատեն, միայն
փաստաթուղթ ցույց տան, որ խոշորը չփախնի։ Լա՞վ ենք ասում, թե՞ վատ ենք ասում։

Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30