Լրահոս
Օրվա լրահոսը

Լարային ռադիո էլ չի լինելու. «Հայկական ժամանակ»

Հունիս 03,2014 11:35

Հունիսի 1-ից վերջնականապես դադարեցվել է լարային ռադիոցանցի հեռարձակումը Հայաստանում։

Ստացված տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանի հետ։ Նա մեզ հայտնեց, որ մայիսի 22-ին գրություն է ստացել հեռուստակենտրոնից, որ հունիսի 1-ին դադարեցվում է լարային ռադիոցանցի գործունեությունը։ «Ընդհանրապես դադարեցվում է։ Պատճառը, ըստ իրենց, այն է, որ լարային ռադիոցանցը ֆինանսապես չի արդարացնում։ Հիշում եք, որ նախորդ դեպքում մենք փոխզիջման եկանք, բայց փաստորեն դա էլ չօգնեց, եւ վերջնական որոշում կայացրեցին, որ պիտի անջատեն»,- ասաց Արմեն Ամիրյանը։
Մեր հարցին՝ փաստորեն մարդկանց տեղեկացնենք, որ լարային ռադիո էլ չի լինելու, Ամիրյանը պատասխանեց. «Փաստորեն՝ ոչ»։

Հետաքրքրվեցինք. «Լուծման որեւէ տարբերակ, բանակցություններ չե՞ն լինելու»։ «Չէ, անհնար է այլեւս։ Բարձր ատյաններ ահազանգեցինք, բայց որեւէ արձագանք չստացանք։ Չգիտենք՝ էլ ում հետ բանակցել»,- պատասխանեց Հանրային ռադիոյի գործադիր տնօրենը։
Իսկ կառավարության կողմից 2015թ. պետբյուջեում առանձին տող հատկացնելու հավանականություն չկա՞՝ հարցին Ամիրյանը պատասխանեց. «Հիմա եթե նույնիսկ սկսենք աշխատել այդ ուղղությամբ, մինչեւ եկող տարի էդ ցանցը վերջացած կլինի՝ նկատի ունեմ թալանված։ Որովհետեւ եթե փետրվարին այս մասին խոսում էինք եւ ունեինք մոտ 7000 բաժանորդ, ապա այսօր պարզվում է, որ 2500 բաժանորդ կա։ Իրենք են այդպես ասում։ Չեմ ուզում որեւէ հետեւություն անել, բայց ստացվում է, որ բաժանորդների թիվը գնացել է դեպի մարում»։

Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30