Դժվար է հավատալ, որ Ս. Սարգսյանը տեղյակ չէ սեփական թիմի ներկայացուցիչների՝ բազմիցս հնչեցրած հայտարարություններին, որ Հայաստանը եւ Ղարաբաղը որպես մեկ միասնական տնտեսական տարածք են ներառվելու Մաքսային միության կազմում։ Այդօրինակ հայտարարությունների՝ արդեն քանի ամիս շրջանառվող տարափում ամենաթարմը Սարգսյանից ընդամենը մեկ օր առաջ ՀՀԿ փոխխոսնակ Է. Շարմազանովի արած հայտարարությունն էր. «Հայաստանը եւ Ղարաբաղը մեկ միասնական տարածք են։ Դա այդպես է եւ այդպես էլ կմնա, սա անհերքելի է»։ Փաստորեն՝ ընդամենը մեկ օր անց Ս. Սարգսյանը հերքեց այն, ինչը ՀՀԿ պաշտոնական դիրքորոշումը ներկայացնող մամուլի խոսնակի ներկայացմամբ՝ «անհերքելի» էր։
Դրանից ընդամենը երկու շաբաթ առաջ էլ Հովիկ Աբրահամյանն էր նման մի «անհերքելի» հայտարարություն արել՝ վստահեցնելով. «Մեկ տարածք ենք մենք լինելու, որեւէ այլ ձեւակերպում այդ հարցում չի կարող լինել»։
Ինչ վերաբերում է Գալուստ Սահակյանի՝ «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում արած հավաստիացմանը, թե՝ «Ղարաբաղը համարվում է Հայաստանի սահմանային տարածք։ Ոնց որ այսօր է ներմուծում կամ արտահանում, նույն ձեւով էլ կլինի այն ժամանակ։ Պրոբլեմներ չեն առաջանա», եւ կամ այլ ՀՀԿ-ականների՝ Արտակ Զաքարյանի, Գագիկ Մինասյանի պնդումներին, ապա դրանք, թերեւս, ավելորդ է հիշեցնել՝ զուտ այն պատճառով, որ նրանց խոսքերը որեւէ արժեք չունեն նախ եւ առաջ Սերժ Սարգսյանի համար, որն իր դիվանագիտական «լյապսերը» մշտապես փորձում է լղոզել՝ թքած ունենալով սեփական թիմակիցների հեղինակության վրա։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև