Լրահոս
Օրվա լրահոսը

Համաժողովի մասնակիցները միակարծիք էին, որ Հայաստանում տնտեսական վիճակի հիմնական պատճառը դա կոռուպցիայի առկա վիճակն է

Հունիս 03,2014 11:10

2014թ.-ի մայիսի 31-ին “Հայկական վերածնունդ” շարժման Տորոնտո մասնաճյուղի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Կոռուպցիան Հայաստանում. լուծման ուղիները և սփյուռքի դերը» խորագրով համաժողով, որի ժամանակ հանրահայտ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանն առաջին անգամ ցուցադրեց իր նոր «Լուսավորիչը» կարճամետրաժ ֆիլմը։

Համաժողովի ընթացքում ելույթներով հանդես եկան Զարեհ Ուզունյանը, Պերճ Մինասյանը ( Կանադա), Բրոնուին Բեսթը ( Թրանսփարենսի ինթերնեյշնլի տնօրեն, Կանադա, ), Արտակ Զեյնալյանը ( Հայաստան), Քարոլին Նաջարյանը ( ֆիլանտրոպիստ, Բոստոն, ԱՄՆ), Վլադիմիր Շեկոյանը ( Policy Forum Armenia, Վաշինգտոն, ԱՄՆ) Կամո Մայիլյանը ( Depop Armenia), Գարեգին Չուգասզյանը ( Նախախորհրդարան, Հայաստան), Վահան Քոլոլյանը ( Քոլոլյան Հիմնադրամ, Կանադա):

Համաժողովում ելույթ ունեցողները իրենց խոսքում նշեցին Հայաստանում կոռուպցիայի առաջացման հիմնախնդիրների, դրա դրսևորումների և ազդեցության, իրավական և տնտեսական ազդեցությունների մասին, մատնանշելով, որ աղքատության և երկրի տնտեսական ներկայիս վիճակի հիմնական պատճառը դա համատարած կոռուպցիան է։ Հատկապես ուշագրավ էր Policy Forum Armenia կազմակերպության հետազոտության արդյունքների ներկայացումը, որտեղ պաշտոնական ցուցանիշների և ժամանակակից վերլուծական մեթոդների օգնությամբ ցույց էր տրվում, թե ինչպես է ամեն տարի ՀՆԱ-ի 35‰-ը ուղղակի անհետանում, ինչը ահռելի մեծ ցուցանիշ է։
Համաժողովի ժամանակ բանախոս դոկտոր Քերոլին Նաջարյանը պատմեց իրենց ընտանիքի փորձի մասին, թե ինչ աննախադեպ դժվարությունների են հանդիպել Հայաստանում՝ իրենց սեփականության իրավունքը վերականգնելու պայքարում։ Բանախոս Գարեգին Չուգասզյանը ներկայացրեց «Նախախորհրդարան»-ի պայքարի հետագա ձևերը՝ իշխանության փոփոխության և արդար կառավարման հաստատելու ճանապարհին։

Համաժողովի մասնակիցները միակարծիք էին, որ Հայաստանում տնտեսական վիճակի հիմնական պատճառը դա կոռուպցիայի առկա վիճակն է, որի հիմնական պատասխանատուները գործող համակարգի ներկայացուցիչներն են ու նրանց վարած անթույատրելի կառավարման ձևերը։

Համաժողովի ժամանակ ցուցադրված Ատոմ Էգոյանի «Լուսավորիչը» կարճամետրաժ ֆիլմը պատմում էր հայ մարդու ձևախեղված պատկերացումների մասին՝ կյանքի և համամարդկային արժեքների վերաբերյալ, ինչը ֆիլմում ցուցադրված օրինակով ազդում է նոր սերնդի աշխարհընկալման և դաստիարակության վրա, որի հիմնական պատճառը Հայաստանում առկա տնտեսական իրավիճակն է։ Ֆիլմը ներկաների, ինչպես նաև Ատոմ Էգոյանի ֆիլմի վերաբերյալ հարցուպատասխանները ներկաների վրա թողեց բավական մեծ տպավորություն, ինչն ուղեկցվում էր հիացական ծափահարություններով։

Համաժողովի նկատմամբ մասնակիցների ցուցադրած հետաքրքրության, ինչպես նաև բազմաթիվ այլ քաղաքներից ստացվող խնդրանքներին ընդառաջ գնալու նպատակահարմարությունից ելնելով, հունիսի 7-ին համաժողովը կիրականացվի նաև Կանադական Մոնրեալ քաղաքում։
«Հայկական Վերածնունդ»
Տորոնտո, Կանադա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30