Հատված ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանի հարցազրույցից:
– Էդվարդ Նալբանդյանը Աստանայի հետ կապված բացատրություններ տվե՞լ է:
– Աստանայի մասին տեղեկություն տվել է, բայց դա արդեն բոլորի համար պարզ էր։
– Ակնհայտ էր, որ Նազարբաեւի հայտարարությունն անակնկալ էր, այս մասին ոչինչ չասա՞ց։
– Անակնկալ է, թե ոչ, այդ հայտարարությունները չպետք է դարձնենք ողբերգալի։ Դարակազմիկ հայտարարություն չէր, որից էականորեն ինչ-որ բան կփոխվեր: Նազարբաեւն ասել է այն, ինչը կար՝ որ Արցախը չի մտնելու ՄՄ, ինչը բնական է, որովհետեւ Արցախի հանրապետությունն ու ՀՀ-ն իրավական առումով տարբեր պետություններ են։
Կարդացեք նաև
– Բայց խոսքը նաեւ մաքսակետերի մասին էր։ Մաքսակետեր լինելո՞ւ են ԼՂՀ-ի եւ ՀՀ-ի սահմանին։
– Շեղում եք այդ խոսակցություններով, դուք խոսեք Ալիեւի հայտարարությունների մասին, ինչպե՞ս կարող ենք ասել՝ մաքսակետ լինելու է, թե չի լինելու։ 11 տարի է, ՀՀ-ն անդամակցում է Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը, մաքսակետ եղե՞լ է, իհարկե՝ ոչ, նույնն էլ այստեղ։ Ինչի՞ համար են այս բոլոր շահարկումները։ Ալիեւի վերջին հայտարարության մասին չեն խոսում, խոսում են անհավանական բաների մասին։
– Իսկ նորմա՞լ է, որ Սերժ Սարգսյանը տեղում չարձագանքեց այդ հայտարարությանը։
– Դա անձնական տեսակետ էր։ Ինչի՞ համար կենտրոնանա դրա վրա։ Կարծում եմ, սա դիվանագիտության ձեւ է եղել Ղազախստանի համար։ Դա որեւէ ձեւով չպետք է ողբերգություն դարձնել։
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում