Լրահոս
Օրվա լրահոսը

Աստանայից հասնել Ծաղկաձոր եւ Ծաղկաձորից կրակել Նազարբաեւի վրա. «Հրապարակ»

Հունիս 03,2014 10:58

Վստահաբար, հենց տեղում պարոն Նազարբաեւին կարելի էր հարց տալ՝ իսկ Դուք ինչպե՞ս եք պատկերացնում Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին՝ Ղարաբաղո՞վ, թե՞ առանց Ղարաբաղի։ Ի վերջո, ՄԱԿ-ում ոչ մի փաստաթուղթ գոյություն չունի, որ Ադրբեջանին ճանաչում են Ղարաբաղով եւ Նախիջեւանով հանդերձ, իսկ այդ տարածքներն էլ երբեք անկախ Ադրբեջանի կազմում չեն եղել եւ նրա տարածքային ամբողջականության հետ բացարձակապես կապ չունեն։

Աստանայից հասնել Ծաղկաձոր եւ Ծաղկաձորից կրակել Նազարբաեւի վրա. մի՞թե այս քայլը կարող է ՀՀԿ երիտասարդներից բացի, ուրիշ որեւէ մեկի կողմից խրախուսվել։ Մենք Ծաղկաձորից, սակայն, չլսեցինք այն հաստատումը, որ՝ այո, Հայաստանն ու Ղարաբաղը մեկ տնտեսական տարածք են, եւ կարիք չկա, որ ՄՄ կամ ԵԱՏՄ հիմնադիրներն իրենց ձեւ տան, թե չլուծված խնդիրներ են տեսնում։ Ինչո՞ւ է նախագահ Սարգսյանը խոսում միայն իր զգացած տհաճությունից եւ քաղաքական գնահատական չի տալիս տեղի ունեցածին։ Իսկ քաղաքական գնահատականը պետք է լիներ այն, որ Նազարբաեւն ու Ալիեւը մեզ ԵԱՏՄ-ին անդամակցության ճանապարհային քարտեզ են դեմ տալիս, ինչն անընդունելի է միջազգային բոլոր չափանիշներով։

Սերժ Սարգսյանի՝ Աստանայի ելույթի մեջ կա «փոխզիջումային» բառը։ Նախագահական պալատից կխնդրեինք, եթե դժվար չէ, մեկնաբանել, թե այս պրոցեսում ի՞նչ են միմյանց փոխզիջել ՄՄ հիմնադիր պետությունները, եւ ի՞նչ ենք պատրաստվում փոխզիջել մենք՝ նրանց եռյակ միությանն անդամակցելու համար։ Արդյոք Ալիեւի նամակի դրույթներն ընդունելը ակնարկվող փոխզիջումը չէ՞։ Նախապես շնորհակալ ենք։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Այ հանճարեղ հայարքա, գոնե ծիծաղելով պատմեիր անեկդոտը անապատում հավաքված գազանների:Գայլերի, շակալների ժողովը, քնած արջի ու մոտեցող իժի մասին:Անվնաս էր և օգտակար:10/0 կանեիր, չնայած …
    Խոսում են տեղում, կամ լռում հավետ:Թե չէ…Լռությունը հավատարմության երդումի ու համաձայնության նշան էր:Պատմությունից հայտնի հավատափոխությունն էր մնում, որ ժամանակ շահեիր, հասնեիր Հայաստան ու…Էլ ատրուշան չէր, ոչ…
    Հայեցի է, երբ որևէ տեղին խփում են, վայ մեջք են գոռում, չէ, հիմա վայ գլուխ կանչելու ժամանակներ են:Վերջապես պետք է կարևորվեր գլուխը, ծռվող մեջքը անտեսվեր:Ազգովի մի Իբարուրրի չունեիք, մի նորմալ պատրաստեր սցենարդ:Վայ, գլուխ…Գլուխը մի ժամում կշրջի գետի հունը, մի օրում պատմության անիվը, մի ամսում քարտեզի էսքիզը:Վայ, գլուխ…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30