Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես անցան նախագահական ընտրություններն Ուկրաինայում

Հունիս 03,2014 14:05

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում թեման քննարկում են այդ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած՝
փորձագետ Սերգեյ Չամանյանը եւ քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

Արամ Աբրահամյան.- Երկուսդ էլ դիտորդ էիք Ուկրաինայի նախագահական ընտրություններում, որտե՞ղ էիք եւ ո՞ր կազմակերպության ներկայացուցիչն էիք:

Սերգեյ Չամանյան.– Ես ներկայացնում էի ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը, սկզբում եղել եմ Կիեւում, հետո շարժվել դեպի Արեւելք եւ արեւելյան գոտիներ: Կոնկրետ ես` Զապորոժյե եւ մի քիչ վերեւ՝ դեպի Դոնեցկ:
Աղասի Ենոքյան.- Ես եղել եմ ընտրությունների Դիտորդների եվրոպական ցանց կազմակերպության կազմում, մենք եղել ենք Դնեպրոպետրովսկի մարզում, մասնավորապես` Դնեպրոպետրովսկ եւ Կրիվոյ Ռոգ քաղաքներում:

Ա. Ա.– Մեր նախորդ հաղորդումներից մեկի ժամանակ մեր գործընկերներից մեկն ասաց, որ գոյություն ունի 4 Ուկրաինա` Արեւմտյան, Դնեպրոպետրովսկի մարզ, Կիեւ եւ Արեւելյան՝ Լուգանսկ, Դոնեցկ: Համաձա՞յն եք: Ինչո՞վ են նրանք տարբերվում:

Ս. Չ.– Քանակային` կարելի է նույնիսկ շատացնել, ես երեւի թե իմ կոլեգայի դաշտ եմ մտնում, բայց ասեմ` Դնեպրոպետրովսկում Կոլոմոյսկին է տիրում, որը օլիգարխ է, որը տիրում է մարզում եւ հանդիսանում է դրա «պահապան հրեշտակը»: Նա նախաձեռնողը եղավ «Դոնբաս» հանրահայտ բատալիոնի ստեղծմանը, որը կազմված է ինքնապաշտպանական ուժերից, եւ որը փորձում է հակազդել ռուսամետ ակտիվիստներին:

Ա. Ա.– Դնեպրոպետրովսկը հասկանալի է, իսկ Կիեւը առանձի՞ն է՝ ըստ Ձեզ:

Ս. Չ.– Կիեւը` առանձին, Մայդանը` առանձին:

Ա. Ա.- Արեւելքը պարզ է, իսկ հարա՞վը:

Ս. Չ.– Հարավը սպասողական վիճակում է, դա իմ կարծիքն է, քանի որ նույն Զապորոժյեում, որը համարվում է Ուկրաինայի սիրտը, բավականին հետաքրքիր խմորումներ կան, քանի որ նրանք Ղրիմի եւ Դոնբասի կապող օղակն էին:

Ա. Ա.- Քանի՞ Ուկրաինա կա:

Ա. Ե.– Դժվար հարց է, ես կարծում եմ՝ այդ տարբերակումը ունի իրավունք, ունի իրավունք նաեւ ռուսական տարբերակումը, որ կա հարավ-արեւելք եւ մնացյալ: Ունի գոյության իրավունք նաեւ Կիեւի մոտեցումը, թե Ուկրաինան միասնական է: Բացի Կոլոմոյսկուց՝ Դնեպրոպետրովսկը ավանդաբար կարեւոր դեր է խաղացել թե Ուկրաինայի, թե Խորհրդային Միության պատմության մեջ, հիշենք` Բրեժնեւը ինքը Դնեպրոպետրովսկից է, Յուլյա Տիմոշենկոն նույնպես Դնեպրոպետրովսկից է, Յարոշը` հայտնի «Աջ սեկտորի» ներկայացուցիչը, այնտեղից է: Ընդհանրապես միշտ՝ Խորհրդային Միության ժամանակ, Դնեպրոպետրովսկը առանձնացել է նրանով, որ նրա կապերը Մոսկվայի հետ եղել են ուղիղ, չմիջնորդավորված Կիեւով, եւ այդ առումով այնտեղ բավականին բարձր են քաղաքական ամբիցիաները:

Ա. Ա.– Ինչպե՞ս էին անցնում ընտրությունները Ձեզ «վստահված» ռեգիոններում:

Ս. Չ.– Կոնկրետ եթե խոսեմ Զապորոժյեի շրջանի մասին, անսպասելի բարձր մակարդակով, բարձր մասնակցություն ուներ ժողովուրդը ընտրություններին: Կոնկրետ Զապորոժյեի շրջանում 65 տոկոսից ավելի էր, երբ ամբողջ Ուկրաինայում 60-ի մոտ էր: Մարդիկ խանդավառված էին:

Ա. Ա.– Ինչո՞վ եք բացատրում դա:

Ս. Չ.- Բացատրում եմ նրանով, որ Ղրիմը, Դոնեցկն ու Լուգանսկը չէին մասնակցում: Ընտրությունները, իմ կարծիքով, շանս են այն մարդկանց համար, ովքեր «Մայդանին» չեն մասնակցել, անել իրենց հասանելիքը իրենց եւ Ուկրաինայի համար:

Ա. Ե.– Մեզ մոտ նույնն էր՝ շատ բարձր մասնակցություն: Ամենակարեւորը, որ չկային ակնհայտ խախտումներ, չկային արմատական տրամադրություններ, այնպիսիք, որոնք կբերեին վեճերի, կռիվների, այնպես որ՝ բավականին լավ, նորմալ ընթացք էր:

222222222

Քննարկումն ամբողջությամբ`

Պատրաստեց ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Bac_2

«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30