«Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնությունը շարունակում է պայքարը։ Նրանք պահանջում են վերացնել արագաչափերի, տեսախցիկների սահմանած տուգանքները կամ նվազեցնել չափերը։
«Երթեւեկությունը վերահսկող տեսախցիկներից ու արագաչափերից ֆինանսապես շատ են տուժում վարորդները, դրանք պետք է վերանան, եւ, ինչպես նախկինում էր, այժմ էլ գործընթացը պետք է իրականացնեն ավտոտեսուչները»,- ասաց «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը։
Նախաձեռնության անդամները ոչ միայն պահանջելու, այլեւ իշխանություններին ներկայացնելու են իրենց մշակած առաջարկները եւ նոր օրենսդրական նախագծեր, որոնք կլուծեն վարորդների համար այսքան անլուծելի թվացող խնդիրները։
Նախաձեռնության անդամները համաձայն են, որ ավտոտեսուչները վերադառնան։ «Եթե չեն կարողանում նորմալ, ժամանակակից երկրների պես հարցին լուծում տալ, գոնե թող հինը հետ վերադարձնեն։ Ցանկացած մունիցիպալ իշխանություն ունի տվյալ քաղաքի բնակիչների ազատ տեղաշարժման կարգավորման պարտականություններ։ Հետեւաբար՝ պարտավորություն համապատասխան ճանապարհների (փողոցների, թունելների, կամուրջների) կառուցմամբ ու սպասարկմամբ եւ տրանսպորտի ցանցի ստեղծմամբ ու դրա գործունեության ապահովմամբ, բայց ոչ ժողովրդի գրպանի հաշվին»,- ասում են նրանք։
Կարդացեք նաև
Ելիզավետա ԱՍԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում