Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմության երկու տեսակները

Հունիս 03,2014 10:33

Գոյություն ունի ընդդիմության երկու տեսակ. ա/ որը գիտի, թե ինչ է ուզում, եւ բ/ որը չգիտի, թե ինչ է ուզում: Եթե դու ասում ես՝ ոչ մի բան չեմ ուզում լսել՝ բացի արտահերթ ընտրություններից, ուրեմն դու իրականում չգիտես, թե ինչ ես ուզում: Ոչ թե արտահերթ ընտրություններն են վատ բան՝ թող լինեն թեկուզ ամեն տարի (լրագրողներն, ի դեպ, դրանից կշահեն): Պարզապես երկրորդ դեպքում դու քո ասելիքը սահմանափակում ես եւ դուրս ես դնում որեւէ քաղաքական կամ հասարակական օրակարգից:

«Ես դեմ եմ կառավարության ծրագրին, որովհետեւ այնտեղ գրված են սխալ, անընդունելի, անիրագործելի բաներ»՝ դա մի մոտեցում է: «Ես դեմ եմ կառավարության ծրագրին, որովհետեւ բոլորդ սրիկա եք ու հանցագործ»՝ մեկ այլ մոտեցում է, որից անձամբ ես կեզրակացնեմ, որ նման բան ասողը պարզապես ալարել է կարդալ այդ ծրագիրը եւ հենց այդ պատճառով գտել է ամենահեշտ ճանապարհը՝ այն չքննարկելու:

Նույնը՝ Աստանայում տեղի ունեցածի մասին: Սերժ Սարգսյանը պիտի՞ արձագանքեր Նազարբաեւի ելույթին: Ինձ թվում է՝ այո: Ինչպե՞ս: Սեղանը շուռ տար, վեր կենար եւ ասեր՝ «Դուք էլ, ձեր Եվրասիական միությունն է՞լ»: Դա նույնպես ճանապարհ է, բայց, ըստ երեւույթին, ոչ այնքան արդյունավետ: Ավելի բանական ճանապարհը ցույց են տվել մասնագետները՝ ընդդիմադիր (առաջին իմաստով՝ ընդդիմադիր) քաղաքական գործիչ Ալեքսանդր Արզումանյանը եւ միջազգային իրավունքի փորձագետ Արա Պապյանը. «Մեր հարգարժան գործընկեր Ալիեւը կամա թե ակամա մոլորութան մեջ է. ՄԱԿ-ը պետության սահմաններ ճանաչող օրգան չէ, առավել եւս՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը: Եթե թեման հետաքրքիր է, պատրաստ ենք ձեզ տրամադրել համապատասխան տեղեկանք»: Ահա թե ինչպես է առաջարկվում, որ պատասխաներ Հայաստանի նախագահը իր ղազախստանցի գործընկերոջը: Բայց ոչ մի բան չառաջարկել, պարզապես հայհոյել եւ հերթական անգամ բացականչել, որ դա լավ առիթ է՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու համար, նման կեցվածքը, կարծես թե, վնաս է բերում ոչ թե նախագահին, այլ պահանջողներին:

Մի խոսքով՝ ընդդիմադիր գործունեությունը, իմ ընկալմամբ, քննադատության եւ առաջարկների համատեղումն է: Քննադատելու եւ առաջարկելու ձեւի առումով որոշ բացառություն, հավանաբար, պետք է լինեն նախկին նախագահները. հաշվի առնելով նրանց հատուկ կարգավիճակը եւ դերակատարությունը՝ նրանք իրենց քննադատությունն ու առաջարկները սկզբում պետք է հնչեցնեն «փակ ռեժիմով»: Այդ առումով խիստ ողջունելի է վարչապետի եւ երկրորդ նախագահի՝ անցած շաբաթ տեղի ունեցած հանդիպումը: Եթե առաջին կամ երկրորդ նախագահները նկատառումներ ունեն, ասենք, տնտեսության կամ արտաքին քաղաքականության վերաբերյալ, ապա ցանկալի է, որ իրենց նկատառումները նրանք հայտնեն գործող պատասխանատուներին եւ նոր միայն, այդ խորհուրդները հաշվի չառնելու դեպքում, իրենց կայքերին: Պետական մոտեցումը ես այսպես եմ պատկերացնում:

… Վերջերս բավականին տոթ եղանակ է: Ինձ թվում է՝ դա բավարար հիմք է՝ նախագահի հրաժարականը պահանջելու համար:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (19)

Պատասխանել

  1. Զավեն says:

    Ոչ մի քաղաքական գործիչ չի ասում այն, ինչ մտածում է.այսինքն Նազարբաևը եթե մի բան է ասում, մտածում է մեկ ուրիշ բան,դա պահանջվում է նաև Սերժ Սարգսյանից,հասկանալ թե ինչ է իրականում մտածում Նազարբաևը և ըստ նրա մտածածի արձագանքել ,այսինքն ասել մի բան, իսկ մտածել և անել մեկ այլ բան:Ոչ մեկի խոսքից,մենք ոչ մի եզրակացություն չենք կարող անել,քանզի չենք տիրապետում ոչ մի իրական ինֆորմացիայի:Երբևէ չեմ հավատա,որ հասարակության համար արվող հայտարարությունները որևէ կապ ունեն իրականում սպասվող գործընթաղների հետ:

  2. Գոռ says:

    պարոն Աբրահամյան,ՀՀ այսօր կանգնած է բառի ամենալայն իմաստով քայքայման եզրին,տնտեսություն չկա,կոռուպցիա ինչքան ուզենք,այլանդակ չափերի հասնող արտագաղթ…և այս շարքը կարելի է անվերջ շարունակել…այդ ամենի մեղավորը գործող իշխանությունն է…կամ չեն կարողանում հարցերը լուծեն կամ չեն ուզում,երկու դեպքում էլ դա կարծում եմ բավարար պահանջ է նրանց հրաժարականը պահանջելու,այդ թվում և Սերժ Սարգսյանի,քանի որ նա է այդ ամենի գլուխը……ինչ վերաբերվում է Աստանային,այնտեղ նա բերանը ջուր էր առել ու նստել…լավ ,հասկացանք էտ պահին շփոթմունք էնքան մեծ էր որ բացի լռելուց և հոգոց հանելուց այլ բանի ի վիճակի չէր,բայց հետո կարելի էր չէ հայտարարությամն հանդես գալ…դա էլ չարեց…..և այո,ես կարծում եմ որ տոթ եղանակի համար էլ ինքն ու իր թիմն են մեղավոր …. ցանկացած երկրում այն բացթողումները որ թույլ են տվել իշխանությունները…դրա տաս տոկոսն էլ կբավականացներ հրաժարական պահանջելու համար…..էլ չասեմ շոգ եղանակը

    • Կարեն says:

      Հարգելի Գոռ,լիովին համաձայն են Ձեզ հետ’ սկսած քայքայումից վերջացրած արտագաղթով: Լավ պահանջենք Սարգսյանի հրաժարականը,հետո, ով է գալու նրա տեղը: Բոլոր կուսակցությունները առանց բացառության բարոյազրկված են, քաղաքական գործիչները մեկը մեկից անողնաշարավոր: Եթե գիտեք մի այնպիսի ուժ, որը կաշառված չի և կարող է ինչ որ դրական փոփոխություն անել, ես սիրով կպաշտպանեմ նրանց:Եթե գիտեք այդպիսիներին ապա գրեք նրանց մասին:

      • Գոռ says:

        Ով ուզում է լինի,թող լինի ընտրված,հասկանում եք,ընտրված ժողովուրդի կողմից…մեկ բանում ես վստահ եմ,ով էլ լինի լեգիտիմ ընտրված,նույնիսկ ձեր տան մեր տան հատակի փայտը,սրանցից ավելի արդյունավետ կկառավարեն,իսկ ավելի լուրջ,Ձեր հարցը ինձ էլ շատ էր հուզում,մինչև ինքս իմ համար չեմ բացահայտել Նիկոլ Փաշինյանին

  3. Կարո Մելիքյան says:

    …«Ինձ թվում է՝ դա բավարար հիմք է՝ նախագահի հրաժարականը պահանջելու համար: » Սերժ Սարգսյանի վարած՝ինչպես ներքին,այնպես էլ արտաքին քաղաքականության ձախողումների համար՝ընդհանրապես,իսկ կոնկրետ այս դեպքում ՝Նազարբաեվին ու նմաններին համարժեք պատասխան չտալու համար։ Հրաժարականի պահանջը, կլինի մեր հանրության պատասխան դիրքորոշումը՝ինչպես մեր ղեկավարների անատամ ու անողնաշար քաղաքականության,այնպես էլ նազարբաեվների ոտնձգություններին դիմակաելու համար։

  4. Ruben says:

    Հնարավո՞ր էր, որ Նազարբաեւը կարդար այն տեքստը, որը ընդունելի կլիներ հայկական կողմին:
    Հնարավո՞ր է, որ Սերժ Սարգսյանի խորհրդատուները Ալեքսանդր Արզումանյանից ու Արա Պապյանից ավելի հնարամիտ գտնվեն:
    Հնարավո՞ր է դադարեցնել նախկին նախագահների հատուկ կարգավիճակը եւ գնահատել ներկա դերակատարությունը:
    Հնարավո՞ր է, որ ազգային անվտանգության համակարգը ազդի արտաքին քաղաքականությանը:
    Հնարավո՞ր է ՀՀ տարածքում գտնել երկրի ղեկավարի արժանի թեկնածու:
    Ձուկը գլխի՞ց է հոտում, թե՞ պոչից:

  5. Արսեն says:

    Ես հիշում եմ իմ ուսանողական կյանքը։ Ե։ Երբ, որ մեզանից պահանջվում էր մասնակցել կոմերիտական ժողովների, քննարկել պարտիայի վերջին որոշումները (պարտադիր հանգելով այն եզրակացության, որ դրանք տաղանդավոր են ..))).. ), և «կոնստրուկտիվ» առաջարկներ ներկայացնել՝ թե ինչպես դրանք կիրառել մեր առօրյայում։ ..)))..
    Հիմա, Ա. Աբրահամյանն է..)))..
    Առաջարկում է մասնակցել, քննարկել, առաջարկություններ անել…))).. ՀՀԿ-ի «պատմական» որոշումներին, և նրա «տաղանդավոր» վարչապետի Ցելինայում եգիպտացորեն աճեցնելու ծրագրին..)))..
    Ընտրական մեխանիզմը չի գործում, ՀՀկ-ն լավ ծրագիր կգրի թե վատ, կկատարի, չի կատարի կամ կանի լրիվ հակառակը, միևնույնն է՝ ոչ մի պատասխանատվություն չունի, մեկա իմքն ա «հասարակության առաջնորող ուժը»։ Ծրագիր է գրել, գրած ծրագիր ունենալու համար։ Եթե «նոր» վարչապետը գար և ասեր. «ոչ մի ծրագիր չկա, ես առանց ծրագրի եմ աշխատելու» գործից հանելու էիք? ..))).. Ւր ներկայացրած ծրագրիը իրագործելու համար է Հ. Աբրահամյանը վարչապետ նշանակվել? Կարդում եք, մասնակցում քննարկմանը, որ ինչ անեք?..)))..
    Պայքարեք (ամենօրյա ռեժիմով) ընտրելու իրավունք ունենալու համար։ Հետո կարելի ուշադիր կարդալ քո ընտրած իշխանության վարչապետի ծրագիրը, և փոխել իշխանություը՝ եթե ծրագիրը բավարար չլինի կամ չկատարվի։
    (Իհարկե, հասկանալի է նաև Ա. Աբրահամյանի հետաքրքրությունը որպես ժուռնալիստ։ Մի 20հատ հոդված կգրի վարչապետի «ծրագրի» մասին, մարդկան կհրավիրի , Ա1-ով լուրջ-լուրջ հարցեր կտա.., կարել է նաև «Прожектор Перестойки»-ի տիպի նոր հաղորդում կազմակերպել… «кое-кто не читал программму варчапета, и не хочет перестаиваться» ոգով..)))..)։

  6. Hayk says:

    Ընդդիմության մասով ամեն ինչ ճիշտ է, ու մենք էլ (հուսով եմ շատերը) շատ լավ տարբերում ենք նրանց: Գիտեք, երբ խոսում ենք արտագաղթի կամ ուրիշ սոցիալական հարցերի մասին, եկեք համեմատենք նաև մյուս երկրներում իրավիճակը, որոնք բլոկադայի մեջ չեն ու չունեն Արցախի պրոբլեմ: Ի վերջո չի՛ կարելի անտեսել այս երկու փաստը— դրանք կա՛ն, չե՛ն համբարձվել ,իսկ դրանց հարուցաց դժվարությունները հաղթահարելը հեշտ չէ: Մենք չունենք Ալիևի հնարավորությունները –բոլորին աջ ու ձախ կաշառելու, սկսած ամենատարբեր հիմնադրամներին փոխանցվող գումարներից, վերջացրած անվանական «բարեգործությունները», որոնց մասին պարբերաբար գրում է մամուլը, Ադրբեջանը շատ ավելի «հարմար» երկիր է բոլորի համար: Խնդրում եմ, միշտ հիշեք այս մասին:

    • Ruben says:

      Ինչպես Ղրիմը Ուկրաինայի համար է անլուծելի խնդիր (պրոբլեմ), այնպես էլ Արցախը՝ Ադրբեջանի:
      Ի՞նչ շրջափակում (բլոկադա): Իրան եւ Իրանի տարածքով, Վրաստան եւ Վրաստանի տարածքով ճանապարհ չկա՞: Լավ չէ ապակողմնորոշելը (Ապատեղեկատվությունը հակառակորդի զենքն է):
      Ադրբեջանը շատ ավելի հարմար երկիր է ոչ միայն Ռուսաստանի եւ Պարսկաստանի համար, մեզ համար նույնպես:
      Միշտ հիշեք այս մասին:

  7. ՀԲՀԿ Խոսնակ says:

    «Սերժ Սարգսյանը պիտի՞ արձագանքեր Նազարբաեւի ելույթին:»

    Երբեմն լռելը և սպասողական մարտավարություն կիրառելը ավելի ճիշտ է, քան չնախապատրաստված հակահարձակման անցնելը: Մենք՝ հայերս, շատ հաճախ տուժում ենք մեր տաքարյուն բնավորության շնորհիվ: Տուրք ենք տալիս վայրկյանական «արժանապատվության վերականգնմանը» ի վնաս բանական ընտրության, որը պահանջում է կամք և հեռատեսություն:

    Հաշվի առնելով մեր բնավորությունը, առավել գնահատելի է Պարոն Նախագան Սերժ Սարգսյանի սառնարյուն զսպվածությունը: Նա վարվեց ինչպես ճապոնական այկիդոյի հմուտ վարպետ, որի հիմնարար սկզբունքն է՝ կիրառել հակառակորդի ուժը ի վնաս իրեն: Մեր հակառակորդի հարվածող բռունցքը մնաց օդի մեջ, նախապատրասված ծուղակը շրջանվեց: Կեցցե՛ մեր Նախագա՛ն: Ուռա՛ ընկերներ:

  8. Զավեն says:

    Ճապոնական այկիդոյի հմուտ վարպետ:))))))))))))))))))) Շնորհակալ եմ խոսնակ ջան, այսքան վաղուց չէի ուրախացել,նույնիսկ Ուռա գոռացի::ՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃճ

  9. Hakob says:

    տոթ եղանակը բավարար հիմք է Պուտինին չսիրելու համար: Հա նաև չմոռանալ նշել, որ Արամը ռուսների դեմ ոչինչ չունի, ինքը ընդամնեը չի սիրում մի մարդու ով մասնավորապես ռուսների ընտրությունն է ու ունի 80 տոկոսից ավել ռեյտինգ նույւն Ռուսաստանում: հա, սակայն մի կարևոր բան էլ կապված տաք եղանակի հետ: պարզ ա, որ էտ 80 տոկոսը դիկտատորական ձևերով են հավանում Պուտինին, ու իրա քաղաքականությունը : իսկ այ Տոլստոյը՞ որ լինել, հաստատ Պուտինին չէր սիրի… 😀

    • Արսեն says:

      Էս, Պուտինին ինչի բերիր են ճանճի նման գցերիր ներհայկական ապուրը?
      Պուտինին սիրում են կամ չեն սիրում ռուսները, իրենց շահերից, էմոցիաներից կամ ենթադրյալ նպատակներից ելնելով։ Հայաստանի հետ դա ինչ կապ ունի? Հայաստանը անկախ երկիր է (գոնե թղթի վրա), և ունի իր շահերը որոնք հեչ պարտադիր չի, որ նույնը լինեն ինչ որ Ռուսաստանինը (մեղմ ասած)։ Ւնձ թվում էր, որ եթե նույնիսկ մինչև Աստանան դա չես հասկացել, Աստանայից հետո պետք է, որ հասկացած լինեիր (շատ բացահայտ ցույց տվեցին՝ «Մի վերջին անգամ բացատրում եմ՝ մտավոր հետամնացների համար», բացատրվող բաների ձևով))։

  10. AP says:

    Այ ժողովուրդ ջան՝եկեք տրամաբանենք։Էդ մակարդակի հանդիպման ընթացքում ոնց ա հնարավոոո՞ր կիքս թույլ տալ,էն էլ հազար տարվա գելի (Նազարբաևի) կողմից։Ինչպես փիլիսոփայություննա ասում,ամեն ինչ ունի իր պարզ բացատրությունը։Նրանց հարկավոր ա Ալիևին փշի–փշի անելով բերեն «Եվրասիական՛» միություն։ՈՒ էդ բանի համար,որ պետք լինի «մեր նախագահի» վրով անցնեն,ոչ թե միայն կանցնեն այլ կկատոկեն։Ցավը նրանում ա,որ հիրավի հնագույն ու յուրահատուկ(սա չեմ կարծում,որ ֆաշիզմի դրսևորում ա)էս ազգը ենթարկվում ա մի ուրիշ տեսակ ստորացման։

  11. Artur says:

    Նազարբաևն արձագանքում էր Շարմազանովի ելույթին, իսկ ընդհանրապես ելույթներին հերիք է արձագանքել, հարկավոր է հարցի լուծման բանալին գտնել, որը մեր գրպանում է՝ չնայած որ շատ չօգտագործելուց ժանգոտված է։ Անց ենք կացնում հանրաքվե ( ռեֆերենդում ) Արցախում՝ եթե նա միանում է Հայաստանին՝ Քաջ Նազարը ստանում է իր հարցի պատասխանը։

Պատասխանել