Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայաստանի որպես գարանտ հանդես գալը փուչիկ էր»․ Վահան Բադասյան. «Ժողովուրդ»

Հունիս 03,2014 10:14

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԼՂՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Վահան Բադասյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով օրերս Ծաղկաձորում` երիտհանրապետականների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի արած հայտարարությանը` ի պատասխան` Աստանայում Նազարբաեւի խոսքերի, թե «ՀՀ-ն Մաքսային միություն է գնում առանց Արցախի», ասաց, որ սրանից հետո պետք է այլ «սյուրպրիզների» սպասել: «Ու եթե ՀՀ իշխանությունը հայտարարում է, որ օրենսդրորեն Արցախը ՀՀ-ի կազմի մեջ չէ եւ մեր պատկերացումներով՝ ԼՂՀ-ն դուրս է ՀՀ-ից, ուրեմն մինչեւ հիմա Հայաստանի` որպես գարանտ, որպես անվտանգության երաշխավոր հանդես գալը Մինսկի խմբում կամ այլ տեղերում փուչիկ էր, սուտ էր: Այսինքն՝ դուրս է գալիս, որ ՀՀ իշխանությունները համաձայն են Ալիեւի հետ: Իսկ եթե համաձայն են, վաղն էլ կասեն, թե մենք չենք ասել, որ մաքսակետ չենք դնելու Արցախի եւ Հայաստանի միջեւ: Այսինքն՝ սա մի իրադրություն է, որտեղ այսպիսի հարցականների շարանը մեզ բերելու է կատաստրոֆիկ վիճակի»:

Ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30