Ինչպես տեղեկացրել ենք, հունիսի 1-ին` երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը սիրված երգիչ Հայկոն Չայկովսկու անվան երաժշտական դպրոցին կից վոկալ-էստրադային ստուդիայի իր սաների, ինչպես նաև «Հայաստանի ձայնը» նախագծի իր թիմի մասնակիցների ու Գյումրու «էսկադա» պարի թատրոնի հետ միասին պատրաստվում էր բարեգործական համերգ տալ Գյումրիում, որպեսզի համերգից ստացած հասույթը փոխանցի «Բարեկամ» հիմնադրամի «Նվիրիր ինձ մանկություն» ծրագրին:
Երեկ երգիչը այս հիմնադրամի անդամների հետ շրջել է սոցիալապես անապահով գյումրեցիների տները ու կատարել նրանց երեխաների երազանքը: «Բարեկամ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Էդարը մինչ այդ անդորրագրերի վրա լրացրել էր, թե գյումրեցի որ երեխան ինչ երազանք ունի: Նրանցից մեկը երազում էր դաշնամուր ունենալ, մյուսը` մահճակալ, հեծանիվ, գնդակ` ֆուտբոլիստ դառնալու համար, անգամ երեխաներից մեկը երազում էր իր դասընկերների պես օգտվել դպրոցի բուֆետից:
Կարդացեք նաև
Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի մենեջեր Տիգրան Վիրաբյանը, որը և երգչի հետ համատեղ մտահղացել էր բարեգործական այս ծրագիրը, Հայկոն երեխաների իրավունքների պաշտպանության օրը նրանց անակնկալի է բերել` նվիրելով դաշնամուր, հեծանիվ…
Երգչի սաները երեկ բարեգործական համերգ տվեցին Գյումրու դրամատիկական թատրոնում, ըստ Տիգրան Վիրաբյանի, այդ համերգից ստացած գումարով կկատարեն մյուս երեխաների ցանկությունները ևս: Նշենք, որ երգչի բարեգործական այս ակցիային մասնակցել էին ինչպես գյումրեցի գործարարներ, բժիշկներ, այնպես էլ հարկային տեսչության ողջ անձնակազմը:
Հայկոյի ելույթը` տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կեցցես՝ եղբայր ջան, քո օրինակը թող վարակիչ լինի մյուսների համար, ընդեմ կեղծ Նժդեհականների վարակի։