Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի նախկին տնօրեն Սմբատ Ջամալյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ քրեական օրենսգրքի 187 հոդվածով ՝ խարդախության համար:
Նրա փաստաբան Խաչատուր Խաչատրյանը Aravot.am-ին ասաց, որ քննությունը ամիսներ է, ինչ շարունակվում է: Նա դժգոհեց, որ քննիչի կողմից մի անգամ գործը արդեն կարճվել է, բայց նախկին գլխավոր դատախազը վերացրել է քննիչի որոշումը՝ հիմնավորելով, թե տեխնիկական թերություններ կան, որոնք պետք է շտկվեն: Պարոն Խաչատրյանի խոսքով, դատախազը կասկածի տակ չի դրել խարդախության բացակայության հանգամանքը. «Խարդախություն չկա, դատախազը մեկ, երկու տեխնիկական թերությունների մասին է մատնանշել, բայց արդեն 8 ամիս գործը քննվում է, չգիտենք՝ ինչ տեխնիկական թերություններ են վերացնում 8 ամիս: Թե չէ Սմբատ Ջամալյանի արարքում որեւէ հանցանք չեն գտել առ այսօր: Անտեղի հետապնդում է իրականացվում, այդ մարդը չի կարողանում տեղաշարժվել»:
Սմբատ Ջամալյանը Հայաստանում չէ, եւ փաստաբանը չցանկացավ նշել, թե որ երկրում է կենտրոնի նախկին տնօրենը ապաստան գտել, միայն ասաց, որ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված:
Սմբատ Ջամալյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել նրա կենտրոն դիմած ու սրտի վիրահատություն ունեցած քաղաքացիների բողոքների հիման վրա:
Հիշեցնենք, որ «Առավոտ» օրաթերթը անդրադարձել է Սմբատ Ջամալյանի կողմից վիրահատված 64 ամյա Հովհաննես Կաթրջյանի պատմությանը: Նրա սիրտը 1985-ից աշխատում է խթանիչ սարքով: 2004 և 2008 թթ., Կաթրջյանին վիրահատել էր սրտաբան Սմբատ Ջամալյանը եւ 2008 թ., երբ Կաթրջյանին վիրահատել էին, հավաստիացրել էին, որ սարքն աշխատելու է մոտ տասը տարի, սակայն հիվանդը սարքն արտադրող ընկերության պաշտոնական կայքից տեղեկացել էր, որ այն նախատեսված է 5,5-6 տարվա համար: Փաստորեն, այս տարվա հունվար-փետրվար ամիսներին սարքի ժամկետն ավարտվում էր :
Հիշեցնենք, որ արտասահմանում ապաստան գտած Սմբատ Ջամալյանը պարբերաբար սպառնում էր դատի տալ «Առավոտ» օրաթերթին ՝ պնդելով, որ նման հրապարակումներով «Առավոտը» ոտնահարում է նրա պատիվն ու արժանապատվությունը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հարգելի Արփինե Սիմոնյան,
Կարծում եմ մեղ մասած կոռեկտ չէ/ անգամ ուշադրություն գրավելու նկատառումներից ելնելով/ որակել անձի կողմից իր իրավունքները պաշտպանելը, առավել ևս եթե Դուք ընդունել եք որ Ձեր որկամամբ եղել է տեղին :
…<>
Նա չունի այն ինչի համար փորձում է մեղադրել թերթին:
Մարդկային ստորությունը սահմաններ չունի:Պրն. կաթրջյան, երախտապարտ լինելու փոխարեն վարկաբեկել բժշկին, ով քեզ կյանք է տվել, տարածել անհիմն անհեթեթություններ մարդու հասցեին, ով արժանի չէ դրան, առնվազն անբարոյականություն է:Միթե չեք վախենում այն մեծաթիվ մարդկանցից, ում բուժել ու կյանք է վերադարձրել սիրված բժիշկը, չէ որ բոլորը ձեր նման երախտամոռ չեն:Եթե ոչնչից չեք վախենում, գոնե Աստծո դատաստանից վախեցեք, ամոթ է…