Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ծննդկանի սկեսրայրը 3 ժամ անպատկառ հայհոյանքներ է հնչեցրել Գյումրու ծննդատանը ու հարձակվել բժիշկների վրա

Հունիս 02,2014 21:36

«Գյումրու ծննդատուն» ՓԲԸ գործադիր տնօրեն Վարդան Սարգսյանը Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ իրենք ողջ անձնակազմով երեկվանից հայտնվել են արտառոց մի պատմության մեջ: Հունիսի 1-ի գիշերը, լույս 2-ին իրենց մոտ ծննդաբերության են բերել գյումրեցի 22-ամյա Նարինե Ղուկասյանին, որը պիտի ունենար իր առաջնեկը: Վերջինս, սակայն, բարձր ջերմություն է ունեցել`38, 39 աստիճան ու նրա մոտ առկա է եղել ներարգանդային ինֆեկցիա:

Ըստ բժշկի, այն առաջ է գալիս տարբեր պատճառներով, այս դեպքում հնարավոր չէ անգամ կեսարյան հատում անել, քանի որ ստիպված ես արգանդը հեռացնել, հասնել որովայնի խոռոչ, իսկ տվյալ դեպքում ինֆեկցիան կթափանցի նաև այնտեղ: Ինչևէ, իրենք ծննդկանին օգնելու համար ընտրել են չարյաց փոքրագույնը` նրան դեղորայք են տվել: Սակայն տղա երեխան ծնվել է մահացած: Նարինեի սկեսրայրը, որը ջրաձորցի է, տեսնելով ծնարանում բուժքույրերի իրար խառնվելը, հարձակվել ու ամենաայլանդակ բառերն է հնչեցրել բուժանձնակազմի հասցեին:

«Մտածեցինք մարդ է, վրդովված է, կհանգստանա, չնայած  որ էնքան համբերություն չուներ, որ երեխային դիահերձեին ու տեսներ, թե ինչու է մահացած ծնվել: Սկեսրայրի տեղ մի Մսրա Մելիք տեսանք, մի գյուղի չոբան, հարձակվեց ինձ վրա, ես ինձ զսպեցի, բայց լսում էի` հիմա կջարդեմ, կսատկացնեմ սաղիդ, կսպանեմ ու էնպիսիի այլանդակ, լկտի հայհոյանքներ կանանց մոտ… Մի ահավոր իրարանցում սկսվեց ամբողջ ծննդատանը, մյուս հիվանդների հարազատները արդեն պատրաստ էին սրան շանսատակ անելու: Ձեռքերին ազատություն է տվել, հազիվ զսպեցինք…Հնար չեղավ հանգստացնելու, հանդարտեցնելու: Ի տարբերություն իրեն, տղան ու հարսը, հատկապես հարսի ընտանիքը շատ հասկացող էին, իրենց շատ հանգիստ էին պահում: Հարսի ընտանիքի անդամները, հասկանալով, որ ինֆեկցիա կա նրա մոտ, ըմռնումով մոտեցան ու հեռացան: Իսկ սկեսրայրը պատմելու չէ, թե ինչեր իրեն թույլ տվեց: Երբ նա հեռացավ, ես զեկուցագիր պատրաստեցի Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետին ուղղված ու մտածում էի` եթե գա, ներողություն խնդրի, ես կպատռեմ զեկուցագիրը… Քիչ անց նորից վերադարձավ, պատկերացրեք առավոտ 6-ից սկանդալի մեջ էինք, վերադարձավ ավելի կատաղած, սկսեց նույն պատմությունը, նույն լկտի բառապաշարը… Ու հայտնեց, որ ոստիկանություն է տվել մեզ: Եթե մենք մեղավոր ենք, բժշկական ինչ-որ սխալ ենք թույլ տվել, իհարկե թող դիմի համապատասխան մարմիններին, դա իր իրավունք է, ոչ մեկը ձեռքը չի բռնում, բայց ո ՞վ է թույլ տվել էդպես այլասերվելու, կանանց մոտ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու, ծննդկանների անդորրը խանգարելու…

Մենք էլ մեր հերթին դիմեցինք իրավապահներին, թող քննեն, եթե բժշկական սխալ ենք թույլ տվել, թող պատժեն մեզ, պատրաստ ենք պատիժ կրելու, բայց և դիմացինը պիտի պատասխան տա իր խուլիգանական արարքի համար: Հերիք եղավ, էնպես են անում, որ բժիշկները այլևս վախենում են հերթապահ մնալուց, շատ դեպքեր են եղել, մեկը խմած է եղել, մյուսը` վրդովված, փորձել ենք հանգստացնել, ասել ենք` մարդ է, կհանդարտվի, բայց էս մեկը գնալով կատաղում էր , ավելի ագրեսիվանում, պրովոկացիաներ էր անում, շանտաժ, հետո՞… Թող իրավապահները պարզեն` ով ինչքանով է մեղավոր, ես արդեն զեկուցել եմ առողջապահության փոխնախարարին, մասնագիտական փորձաքննություն է գնալու, թող ամեն մարդ իր սխալի համար պատասխան տա, բայց , նորից եմ կրկնում, պատիվ ենք պահանջելու. ո՞վ է թույլ տվել մարդ վիրավորես: Էդպես լինի պիտի ամբողջ օրը մեկը մյուսին պիտի վիրավորի, ընդ որում վիրավորում ես առանց ճշտումներ կատարելու, թող պատասխան տա իր անպատկառ պահվածքի համար, հիմա իմ կոլեկտիվը միայն դա է պահանջում»,- ասաց ծննդատան տնօրենը:

Նունե ԱՐԵւՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anna says:

    Հետաքրքիր է աշխարհում որևէ ուրիշ երկիր էլ կ՞ա որտեղ բժիշկի իրավունքներն այսպես ոտնահարված են թե՞ մենակ մեզ մոտ է այսպես:Փոխանակ շնորհակալ լինեն իրենց կյանքը փրկելու համար դեռ մի հատ էլ սպառնում են:Իրավապահների հետ էլ խոսում ես՝ ,,ամենակրիմինալ հանցագործն այնքան մեղավորություն չունի որքան բուժօգնություն իրականացնող բժիշկը:Եվ գիտեք սարսափելին որն է- այն, որ մեր երկրում բժիշկը որևէ իրավունք չունի՝անգամ սոցփաթեթից չի օգտվում,ունի միայն պարտականություններ: Բոլորը կարող են տրորել,ծեծել,հայհոյել և որևէ պատիժ չստանալ,իսկ անմեղ բժիշկը՝ անվերջ քարկոծվել,իսկ երբ պարզվի,որ նա տվյալ հարցում որևէ մեղք չունի՝այդ մասին ոչ մի խոսք չի ասվում,տիրում է քար լռություն: Մարդ չի էլ ուզում ոչ աշխատի,ոչ հերթապահի,առնվազն բոլորը փախչում են:Տեսնենք սրա վերջն ինչ է լինելու?

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30