«Առավոտ»-ի հետ զրույցում Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոնի փորձագետ, ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ Մարթա Այվազյանն անդրադառնալով Եվրասիական միությանը Հայաստանի միանալու համար միության հիմնադիր անդամ Ղազախստանի նախագահի առաջ քաշած պայմանին, նշեց. «Ստեղծված պայմաններում Հայաստանին անսպասելի հնարավորություն է ընձեռվել, եթե ոչ ընդհանրապես հրաժարվել Մաքսային Միությանանդամակցությունից, ապա գոնե անորոշ ժամանակով հետաձգել այն, սակայն կկարողանա՞ն արդյոք մեր իշխանություններն օգտվել այդ հնարավորությունից: Այս ամբողջ իրավիճակը հանգեցնում է նաեւ մեկ այլ ցավալի եզրահանգման՝ Հայաստանի հետ հարաբերություններն այսօր բացարձակապես կարեւոր չեն գրեթե որեւէ պետության համար, ներառյալ Եվրասիական միության հիմնադիր պետությունները»:
Մարթա Այվազյանի հետ հարցազրույցըկարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»:
«Aravot.am»-ի կայքում հարցազրույցն ամբողջությամբ կտեղադրվի հունիսի 4–ին:
Կարդացեք նաև
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ