Լրահոս
Օրվա լրահոսը

ԵվրԱզԷս-ին Ադրբեջանի անդամակցությունը մնում է քննարկման առարկա. Ռուս նախարար. Trend

Հունիս 02,2014 20:02

Ադրբեջանը կարող է դիտարկել Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու հարցը, այսօր Բաքվում լրագրողներին հայտնել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Կլյուևը, փոխանցում է «Թրենդ»-ը:

«Ինտեգրման բոլոր ձևերը բաց են և հնարավոր են քննարկել: Ադրբեջանի անդամակցությունը Մաքսային միությանը կամ Եվրասիական միությանը կոնկրետ քննարկման առարկա է, ինչպես և այլ ինտեգրման ձևերը: Այստեղ ոչ մի արգելք չկա: Կարծում եմ, որ Ադրբեջանի մասնակցությունն այդ համաձայնագրերին տրամաբանական և ճիշտ կլինի», – ասել է Կլյուևը՝ ավելացնելով, որ Ռուսաստանը Ադրբեջանի միակ գործընկերն է, որի հետ ունի տարածաշրջանային համագործակցություն:

«Որպես այդ համագործակցության օրինակ կարող եմ բերել հունիսի 20-ի կողմերը Գաբալայում ակնկալվող բիզնես ֆորումը, որին մասնակցելու են Ռուսաստանի շրջանները», – ասել է նախարարը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30