Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ովքեր են մեզ ասել, որ Ղարաբաղի խնդիրը լուծվելու է Մաքսային միությունում

Հունիս 02,2014 19:18

Մի քանի օր առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը  Ծաղկաձորում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հաշվետու հավաքի ժամանակ, պատասխանելով Աստանայում Նուրսուլթան Նազարբաեւի պահանջին, հայտարարել էր՝«Նախ այն գլխից սխալ է սահմանների մասին խոսելը: Ի՞նչ սահմանների մասին ենք խոսում: Ղարաբաղի խնդիրը Մաքսային միությունում չի լուծվում: Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն»:

Այն, որ Ղարաբաղի խնդիրը Մաքսային միությունում է լուծվելու՝ իրականում մեզ բոլորիս վստահեցրել են ՀՀԿ-ի կարկառուն դեմքերը՝ արդարացնելով Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 3-ի քայլը՝ Մաքսային միություն մտնելու:

«ԼՂՀ-ն եւս ունենալու է հնարավորություն՝ օգտվել Մաքսային միության հետ ինտեգրման գործընթացներից: Չեմ ուզում դետալների մեջ մտնել, թե ինչպես է դա տեղի ունենալու, բայց դա այն քաղաքական կողմնորոշիչներից, այն հանգամանքներից է, որի արդյունքում մենք ընտրեցինք Մաքսային միությունը»,- դեկտեմբերի 13-ին եվրոպական ինտեգրացման մասին միջազգային համաժողովի ժամանակ այսպես էր վստահեցրել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Նա Մաքսային միություն մտնելը կապել էր ղարաբաղյան խնդրի հետ՝ վստահեցնելով, թե ինչ Սերժ Սարգսյանը հայտարարել է ՄՄ մտնելու մասին, Ադրբեջանը թուլացրել է հակահայկական հռետորաբանությունը. «ՄՄ-ին անդամակցելը՝ ԼՂ պահով ճիշտ որոշում էր»:

Արտակ Զաքարյանը մի քանի անգամ տարբեր լրատվամիջոցների հետ զրույցում վստահեցրել է, որ ՄՄ մտնելը նպաստելու է ԼՂ խնդրի կարգավորման գործընթացին:

Նրա հետ համակարծիք է նաեւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Panorama.am-ի հետ զրույցում նա նույնպես չի բացառել, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի նոր փուլ կսկսվի՝ ՄՄ մտնելով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. MIka says:

    Արտակ Զաքարյանը քանի անգամ է ի վիճակի տեսակետ փոխել ու տրամագծորեն հակառակ բաներ ներկայացնել այնպես կարծես բոլորը միանման հավի ուղեղ ու հիշողություն ունեն… հերիք է մեզ վիրավորեք, դուք երբեք չեք վիրավորվում “ճկուն” ու անսկզբունքային լինելուց…. ընդհանրապես սերնդաթոխությունը տարիքային չի, որովհետև պարզվում է երտասարդ բրեժնեվներ շատ կան, իսկ մի հատ Սոլժենիցին կամ Սախարով այդպես էլ չունեցանք, ունենք մենակ հարմարվող պլաստիրինից ճամարտակներ…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30