Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը կարող է խեղդվել իր գազով ու նավթով. Ջորջ Ֆրիդման. Haqqin.az

Հունիս 02,2014 18:51

Ամերիկացի հայտնի քաղաքագետ Ջորջ Ֆրիդմանի կարծիքով, Ադրբեջանը կարող է խեղդվել իր գազով և նավթով, եթե Ռուսաստանը կարողանա իր վերահսկողության տակ վերցնել Վրաստանով անցնող խողովակաշարերը:

Լեհական «Գազեչե Վիբարչե» պարբերականին տված հարցազրույցում, որը թարգմանել է «Հաքքին.ազ»-ը, Ֆրիդմանն ասել է, որ ամենահավանական սցենարն այն է, որ Լատվիայի և Լիտվայի ռուսները ուզենան միանալ Ռուսաստանին, բայց, քանի որ խոսքը ՆԱՏՕ անդամ երկրների մասին է, Պուտինն այդ տարբերակին կմոտենա ամենավերջում. «Ուկրաինայի ճգնաժամը որոշ ժամանակ անց կհարթվի: Դա ուզում է և՛ Ռուսաստանը, և՛ Արևմուտքը: Այդ ժամանակ Պուտինն իր առջև այլ նպատակներ կդնի», – շարունակում է քաղաքագետ,- «Առաջին հերթին նա փորձարկումներ կանի Մոլդովայի և Վրաստանի հետ: Վրաստանն Ադրբեջանի համար գազի և նավթի տարանցիկ գոտի է: Ու եթե Ռուսաստանին հաջողվի իր վերահսկողության տակ վերցնել [Վրաստանի] խողովակաշարերը, Ադրբեջանը կարող է խեղդվել իր գազով և նավթով»:

Ըստ նրա, Պուտինը զորք չի մտցնի Վրաստան, այլ չեկիստի պես կգործի՝ ապատեղեկատվություն տարածելով, սպառնալիքներ տեղալով, քաղաքական գործիչներին կաշառելով ու հատուկ ստորաբաժանումներ ուղարկելով: Ֆրիդմանը նշել է, որ թեև Պուտինը խաղաքարտերն այնքան էլ լավը չեն, սակայն նա կարողանում է դրանցով խաղալ ու մինչև հիմա հաղթանակած է դուրս գալիս:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30