«Չորս ժամ տեւած քննարկման պատճառը տարաձայնությունները չէին: Վիճելի հարցեր եղան, բանավեճ եղավ, բայց բավական ծավալուն փաստաթուղթ է ընդունվել. նման բան մեր քաղաքական մշակույթում չի եղել»,- այսօր խորհրդարանում, խորհրդարանական չորս քաղաքական ուժերի`ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ եւ «Ժառանգություն» հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Չորս քաղաքական ուժերն ընդունել են հայտարարություն`12 կետից բաղկացած, որը որպես հրատապ առաջնահերթ պահանջ է ձեւակերպվել եւ ներկայացվելու է իշխանությունների: Տեքստը պատրաստ է, խմբագրական աշխատանքներից հետո, մամուլի ասուլիսում`գալ շաբաթ, քառյակի ներկայացուցիչները կհանձնեն հանրության դատին:
Լրագրողների բոլոր հարցերը`ինչ-որ կերպ հասկանալ 12 կետերի էությունն, ապարդյուն անցավ: Ռուբեն Հակոբյանն ասաց, որ ամեն ինչ կմանրամասնեն մամուլի ասուլիսում: Միայն պատասխանելով հարցին, որ ՕԵԿ-ը քառյակին առաջարկ է ներկայացրել` 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու հարցը քննարկել, բանախոսն ասաց, որ ՕԵԿ-ի առաջարկը չեն ստացել, բայց այդ հարցը քառյակի 12 կետերում կան:
Հարցեր, որոնք անհամաձայնության պատճառով դուրս են մնացել փաստաթղթից, չեն եղել: Այն ամբողջությամբ բոլորի կողմից ընդունված ու համաձայնեցված է:
Կարդացեք նաև
Քառյակի 12 կետերի պահանջները հիմնականում վերաբերվում են ներքին քաղաքականության հարցերին: Այն, որ Աստանայի իրադարձություններին անդրադարձ չի եղել, Հակոբյանի հավաստմամբ, չի նշանակում, որ անհամաձայնություն չկա այդ մասով: Նա նկատեց, որ չորս քաղաքական ուժերի ներկայացուցիչներն էլ իրենց կարծիքներն առանձին-առանձին հայտնել են: Իսկ միասնական տեսակետն արտաքին քաղաքականության մասով կքննարկեն եւ կներկայացնեն առաջիկայում:
Հարցին` 12 կետերն իշխանափոխության հանգեցնելո՞ւ են, Ռուբեն Հակոբյանն ասաց, որ քառյակի խնդիրն ի սկզբանեեղել է պետության ներսում արմատական փոփոխություններ իրականացնել. «Այն խնդիրները, որոնք դրվել են մինչ օրս միասնաբար լուծում ենք»:
Քառյակի խոստացած համատեղ հանրահավաքը կայանալու աշնանը. «Այդտեղ կտրվեն գնահատականներ, թե ինչպե՞ս են կատարվել մեր պահանջները»:
Ժամանակի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ կան օրենսդրական փոփոխություններով պայմանավորված պահանջներ, պետք է ժամանակ տալ: Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ դա շատ նման էր նրան, երբ ԲՀԿ առաջնորդը հայտարարեց, թե կառավարությանը ժամանակ է պետք տալ, Ռուբեն Հակոբյանը հակադարձեց. «Ես չգիտեմ`ինչո՞ւ եք անձնավորում: Տրամաբանության մեջ է, երբ պահանջ ես ներկայացնում, պետք է ժամանակ էլ տաս»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Դու ճառ ասե*ս, թե զանգ կախես…Կարևորը գործի մեջ ես:Տեսակ է: Հայոց քաղաքական մտքի տեսակ: