Հունիսի 1-ին Գյումրու ծննդատանը ցավալի դեպք է արձանագրվել։ 22-ամյա կնոջ առաջնեկը ծնվել է մահացած, ինչի առթիվ ՀՀ առողջապահության նախարարությունը և անձամբ նախարարը հայտնում են իրենց վշտակցությունը։
Արմեն Մուրադյանն անմիջապես արձագանքել է դեպքին և հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգին ու մոր և մանկան առողջության պահպանման վարչությանը կարճ ժամանակում մանրամասն ուսումնասիրել բոլոր հանգամանքները։ Առաջիկայում նախարարի մոտ կքննարկվեն վերջին շրջանում Գյումրիում արձանագրված դեպքերը, ինչպես նաև Շիրակի մարզի առողջապահական ոլորտում առկա խնդիրները։
Նախարարությունը միաժամանակ անընդունելի է համարում ծննդկանի հարազատների կողմից մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում բուժաշխատողների նկատմամբ իրականացված բռնությունը։ Նման միջադեպերը խիստ դատապարտելի են և պետք է բացառվեն մեր իրականությունից։
Դեպքը գտնվում է իրավապահ մարմինների հսկողության ներքո և բժշկական սխալի կամ մասնագիտական անփութության առկայության պարագայում մեղավորները կպատժվեն օրենքի խստությամբ։
Կարդացեք նաև
ՀՀ առողջապահության նախարարություն