Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հոսանքի սակագնի բարձրացման հիմնավոր պատճառներ չկան (Տեսանյութ) 

Հունիս 02,2014 17:47

Ինչպես արդեն տեղեկացել ենք,  հունիսի 2-ին խորհրդարանում, 2013 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը պատասխանելով հոսանքի սակագնի հետ կապված հարցին, հայտարարել էր. «Սակագների խնդիրը սառած խնդիր չէ, և ժամանակ առ ժամանակ կատարվում է վերանայում: Բայց այս պահին հստակ որևէ բան չկա»: Փոխնախարարը պատճառաբանել էր, որ էներգետիկ համակարգում ներկայումս ստեղծված են որոշակի դժվարություններ, որոնք պայմանավորված են մի շարք օբյեկտիվ հանգամանքներով` սակավաջուր տարիներ են եղել, որոնց հետևանքով նվազել է հիդրոարտադրանքը եւ այլն:

Aravot.am-ի հարցին` արդյոք հոսանքի սակագնի վերանայման հիմնավորումը արդարացվա՞ծ է և արդյոք հոսանքի գինը տեղ ունի՞ բարձրանալու, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը պատասխանեց. «Իհարկե, ոչ, հոսանքի սակագինը տեղ չունի բարձրանալու, այն այսօր էլ բարձր է: Հրազդանի ՋԷԿ-ը 45-35 դրամով է հոսանք վաճառում, ավելի լավ էր Որոտանը պահեինք, գինը կրկնակի բարձր ընդունեինք` 12 դրամով, այստեղ էլ գինը չբարձրանար, միջին գինը կլիներ ոչ թե 35, այլ 25»:
Սակավաջուր տարիների հետ կապված արդարացման առիթով պարոն Խաչատրյանն արձագանքեց. «Չեմ կարծում, որ դա պատճառաբանություն է, առավել ևս, որ մեր գեներացիոն հզորությունների վաթսուն տոկոսը բացարձակապես կապ չունի գազի հետ: Այն ատոմակայանն է, հիդրոկայաններն են: Ես չեմ հասկանում` ինչն է սակավաջուր: Մեր ՀԷԿ-երը հիմնականում Սևանի և հոսող ջրերով են աշխատում, որտեղ մենք 70 միլիոնով ավելի ենք ջուր ծախսել, հետևաբար ՀԷԿ-երի արտադրած հոսանքի քանակը ևս մեծացել է: Այդ ի՞նչ է փոխվել ՀԷԿ-երի մոտ»:

Aravot.am-ի դիտարկմանը` հոսանքի սակագնի վերանայման հայտարարությունը արդյոք մտահոգություններ չի՞ առաջացնում նոր կառավարության հետագա գործունեության վերաբերյալ, Լյովա Խաչատրյանն արձագանքեց. «Չգիտեմ` ով ինչ է հայտարարել: Երբ աչքով տեսնենք, այդ ժամանակ կուսակցությունը կարձագանքի: Բայց ԲՀԿ-ն խորհրդարանում բարձրացրել է այդ հարցը մինչև փոխնախարարի ասելը, եթե նա այդպիսի բան ասել է»:

 

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30