Իսպանիայի թագավոր Խուան Կարլոսը հրաժարվել է գահից՝ այսպիսով ստեղծելով երկրի թագավոր դառնալու հնարավորություն իր որդի՝ 46-ամյա արքայազն Ֆելիպեի համար:
Իսպանիայի թագավորի կողմից գահից հրաժարվելու մասին երկուշաբթի օրը հայտարարությամբ հանդես է եկել երկրի վարչապետ Մարիանո Ռախոյը:
76-ամյա Խուան Կարլոսը գահ էր բարձրացել 1975 թվականին՝ Իսպանիան երկար տարիներ կառավարող բռնապետ Ֆրանցիսկո Ֆրանսկոյի մահվանից երկու օր անց, և առաջնորդել էր երկրում դեպի ժողովրդավարություն կատարված անցումը:
Խուան Կարլոսի և իր ընտանիքի շուրջ վերջին ժամանակներում տեղի ունեցած մի շարք սկանդալներ սակայն խարխլել են իր ժողովրդականությունը:
Արմեն Հովհաննիսյան
Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում