Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ցուցարար» լրագրողը՝ Շմայսի՝ էթիկայի կանոնները խախտելու որոշման մասին

Հունիս 02,2014 17:33

«Հետք»-ի լրագրող Գրիշա Բալասանյանի պատմելով, իրենք ԱԺ էթիկայի հանձնաժողով այնպիսի ապացույցներ էին ներկայացրել, որ հանձնաժողովին այլ բան չէր մնում, քան արձանագրել , որ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) խախտել է էթիկայի կանոնները:

Հիշեցնենք, որ խոսքը գազային համաձայնագրերի վավերացման օրը Ազգային ժողովի նիստերի դահլիճում լրագրողները` Գրիշա Բալասանյանը, Աննա Եղիազարյանը, Սարգիս Խանդանյանն ու Հակոբ Կարապետյանը ցուցապաստառներով լուռ ակցիա էին կազմակերպել:

«Մեզ համար սպասելի էր՝ մեծամասնության ներկայացուցիչների կողմից ռեպլիկի կամ այլ կարգի անպատշաճ վերաբերմունքի ենք արժանանալու: Երբ դիմեցինք էթիկայի հանձնաժողով՝ ապացուցման բազան ներկայացրինք դիմումի հետ մեկտեղ, ներկայացրինք տեսանյութ, որտեղ երեւում է պատգամավորի պահվածքը: Այլ կարծիք ունենալ չէին կարող, որովհետեւ ամեն ինչ հստակ էր: Հանձնաժողովի գնահատողական դատողության վրա որեւէ հիմք չթողեցինք, հետեւաբար ինձ համար սպասելի էր, որ նման որոշում կընդունվի»,-Aravot.am-ին ասաց «Հետք»-ի լրագրողը:

Մեր հարցին՝ հանձնաժողովի որոշումից հետո իրենց քայլերի հաջորդականություն լինելո՞ւ է, ասաց, որ հանձնաժողով դիմելու նպատակը մեկն էր՝ վիճակագրական բազա ստեղծել, թե որ խմբակցության պատգամավորներն են ավելի շատ էթիկայի նորմեր խախտում. «Էթիկայի, բարձրաստիճան պաշտոնյաների հանձնաժողովը որեւէ սանկցիա ու լծակ չունի պատգամավորների նկատմամբ, կամ կհրապարակեն նիստերի դահլիճում որոշման մասին կամ կտեղադրեն կայքում: Մեր խնդիրը արձանագրելն էր՝ հարգելի ՀՀԿ խմբակցություն, ձեր պատգամավորները, 130 պատգամավորի մեջ, ամենաանվերահսկելին են: Քայլեր, հետեւություններ արեք, ու փորձեք վերահսկել ձեր պատգամավորներին, որ իրենց կոռեկտ պահեն»:

Նրա խոսքով, պատգամավորը նրանցից մինչեւ հիմա ներողություն չի խնդրել: Գրիշա Բալասանյանի կարծիքով, դա էլ հիմք դարձավ, որ հանձնաժողովը ճանաչի խախտումը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի` shamshyan.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30