Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանն արդեն չորրորդ դատական նիստն է՝ ինչ չի կարողանում սկսել: ՀՀ կառավարության իրավաբանական վարչության պետ հանդես եկած Արթուր Սարգսյանի գործով հերթական անգամ հետաձգվեց դատական նիստը, քանի որ դատախազ Փանոսյանը տեղեկացրել էր, թե գտնվում է պատահարի մեջ եւ չի կարողանում ներկայանալ դատարան:
Դատարան էին ներկայացել 4 տուժող՝ իրենց ներկայացուցիչներով: Հերթական նիստը նշանակվեց հունիսի 11-ին:
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը տեղեկանալով, որ ՀՀ կառավարության իրավաբանական վարչության պետի անուն-ազգանունը նույնպես Արթուր Սարգսյան է, 10 եւ ավելի շինարարական խոշոր ընկերություններից ոչ միայն գումարներ էր հափշտակել, այլեւ կեղծել էր կառավարության որոշումներ, նաեւ հայտնելով, թե այդ մասին տեղեկացված է կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը:
Ռ. Մ.