Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դիմել են ՀՀ վարչական դատարան՝ առ ոչինչ ճանաչելու ԴԱՀԿ որոշումը Մարզահամերգային համալիրի էլեկտրոնային աճուրդի վերաբերյալ

Հունիս 02,2014 17:20

Վերահաստատում ենք, որ Մարզահամերգային համալիրի էլեկտրոնային աճուրդը անօրինական է, ՀՀ մի շարք օրենքների խախտումներով։

Համաձայն ՀՀ «ԴԱՀԿ ծառայության» եւ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքների, ԴԱՀԿ ծառայությունը կազմված է կենտրոնական, տարածքային (մարզային) բաժիններից, որոնց կազմում գործում են բաժանմունքներ։ Քանի որ Երևան քաղաքն ունի մարզի կարգավիճակ, հետևաբար պետք է լինի ԴԱՀԿ-ի Երևան քաղաքի բաժին և համապատասխանաբար վեց վարչական շրջանի բաժանմունք, օրինակ՝ ինչպես ԴԱՀԿ-ի Արարատի մարզային բաժին և Մասիսի տարածաշրջանի բաժանմունք, Կոտայքի մարզային բաժին և Եղվարդի տարածաշրջանի բաժանմունք։

ՀՀ «Իրավական ակտերի մասին» օրենքի համաձայն, չի կարող գոյություն ունենալ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք– Մարաշ բաժին, հետևաբար նրա կողմից աճուրդի վերաբերյալ որոշումը առ ոչինչ է՝ կայացման պահից։

Առ ոչինչ վարչական ակտն իրավաբանական ուժ չունի և ենթակա չէ կատարման, որը չի կարող առաջացնել որևէ պատասխանատվություն այն անձի համար, ում հասցեագրված է։
Վերոհիշյալ հիմքերով ընկերությունը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ առ ոչինչ ճանաչելու ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի որոշումը էլեկտրոնային աճուրդի վերաբերյալ։

«Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի հասարակության հետ կապերի և լրատվության պատասխանատու՝
Լիլիա Ադունց

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30