Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Օրինաց երկիրը» սկսում է ընտրական բարեփոխումների շուրջ միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու նպատակով խորհրակցություններ

Հունիս 02,2014 17:11
oek

Հիմք ընդունելով քաղաքական համակարգի հետագա կատարելագործումը, կարևորելով երկրում ընտրական համակարգի զարգացման հրամայականը՝ «Օրինաց երկիր» կուսակցությունը հայտարարում է, որ սկսում է ընտրական բարեփոխումների շուրջ միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու նպատակով կոնսուլտացիաներ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ներգրավելով նաև շահագրգիռ տեղական և միջազգային կազմակերպություններին՝ նպատակ հետապնդելով ապահովել միջազգային չափորոշիչներին համապատասխան ընտրական բարեփոխումներ:

100 տոկոս համամասնական համակարգին անցումը և ԵԱՀԿ/ԺՄԻԳ եզրակացությունները վերջին ընտրական գործընթացների վերաբերյալ օրախնդիր են դարձնում մշակել այնպիսի փաստաթուղթ, որն ընդունելի կլինի հասարակական- քաղաքական դաշտի հիմնական դերակատարների համար, ինչպես նաև կապահովի ազատ, մրցակցային, թափանցիկ ընտրությունների անցկացում:

«Օրինաց երկիր» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30