Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախախորհրդարանը, ահազանգելով համազգային աղետի մասին, ստանձնում է Հայրենիքի ազատագրման պատասխանատվությունը»

Հունիս 02,2014 16:53

Ապազգային վարչախումբը և նրա պարագլուխ Սերժ Սարգսյանը նախորդ տարվա սեպտեմբերի 3-ից հրաժարվել են անգամ արտաքին քաղաքականության իմիտացիայից և բացահայտ կերպով որդեգրել են դավաճանական վարքագիծ` պաշտոնապես ուրանալով Արցախը ու հանձնելով Հայաստանի ինքնիշխանությունը:

Վարչախումբը ժողովրդի կամքի ոտնահարմամբ Հայաստանը դարձնում է մեռելածին Եվրասիական Տնտեսական Միության անդամ, որն ստեղծվում է հերթական անգամ համընկած ռուսական կայսրապետական և թյուրքական ծավալապաշտական շահերի իրացման նպատակով:

Այս աշխարհաքաղաքական գործընթացում իրավազուրկ օբյեկտի կարգավիճակ ունեցող Հայաստանի ներառումը աղետալի հետևանքներ կունենա մեր պետության և ազգի համար:
Ասվածի մասին են վկայում, մասնավորապես, ս.թ. մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական Տնտեսական Միության գագաթաժողովում Ղազախստանի արտահայտած ադրբեջանամետ դիրքորոշումը, դրա նկատմամբ Ռուսաստանի և Բելառուսի լուռ համաձայնությունը, այդ Միությանը Թուրքիային ներգրավելու ուղղությամբ ցուցադրական քայլերը:

Առանձին բացառությունները չհաշված, Հայաստանը (Արցախը ներառյալ) ռուս-թյուրքական դաշինքին հանձնող վարչախմբի և նրա օտար տերերի վերահսկողության ներքո գտնվող քաղաքական վերնախավը կամ պաշտպանում է այս դավաճանությունը կամ էլ սահմանափակվում է կեղծ ընդդիմախոսությամբ:

Եթե յուրային տականքի աջակցությամբ իրականացվող ռուս-թյուրքական այս հերթական դավադրությունը հաջողի, ապա Հայաստանի (Արցախը ներառյալ) ժողովուրդը կկորցնի ոչ միայն իր ինքնիշխանությունը, այլև կկանգնի ֆիզիկական ոչնչացման ենթարկվելու անմիջական վտանգին դեմ հանդիման:

Նախախորհրդարանը, ահազանգելով համազգային աղետի մասին, ստանձնում է Հայրենիքի ազատագրման պատասխանատվությունը և այդ նպատակով ժողովրդին համախմբելու համար նախատեսում է ձեռնարկել համապատասխան քայլեր:
Նախախորհրդարանը մեր ժողովրդին կոչ է անում համախմբվել և պատրաստվել անհրաժեշտ պահին զանգվածաբար փողոց ու հրապարակ դուրս գալու և ազգային-ազատագրական պայքարի ամբողջ զինանոցի կիրառմամբ վարչախմբին ու նրա դավաճան պարագլխին հեռացնելու և մեր Հայրենիքը ռուս-թյուրքական դավադրության մահացու վտանգից ազատագրելու սուրբ գործին:

Նախախորհրդարան

02.06.2014 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Տղերք ջան, ձեր ցավը տանեմ, հունիսից հետո, հուլիսին սկսեք…Ճիշտ եք, իրական ազգային շունչ է բխում, ուշացած բայց տրամաբանական պահանջ է, բայց, որտեղ տարիները, այնտեղ էլ ամիսը, սկսեք հուլիսից…Հիանալի կլինի:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30