Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանը հրաժարվել է բռնաբարության և ավազակության մեջ մեղադրվող ոստիկանի պաշտպանությունն իրականացնելուց. «Փաստինֆո»

Հունիս 02,2014 16:48

Ընդհանուր առմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 5 հոդվածներով, այդ թվում՝ ավազակության և բռնաբարության մեջ մեղադրվող ոստիկան Էդգար Վարագյանի գործով այսօրվա դատական նիստը տեղի չունեցավ:

Ամբաստանյալի պաշտպան Աննա Թամազյանը դատարանին ուղղված դիմումում հայտնել էր, որ հրաժարվում է Է.Վարագյանի պաշտպանությունը իրականացնելուց՝ իր և ամբաստանյալի ծնողի կողմից ծառայությունների մատուցման պայմանագրով սահմանված իր կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարումը չկատարելու համար:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում, սույն թվականի մայիսի 21-ին ինձ հետ ունեցած առանձնազրույցում իր և իր ծնողների կողմից մինչև օրս իրենց պարտավորությունը չկատարելու (գումարի 2-րդ մասն, ըստ պայմանագրի, պետք է վճարվեր մինչև փետրվարի վերջը) ամբաստանյալը պատճառաբանություն բերեց, որ իմ կողմից, իբրև թե ոչ մի գործ էլ չի կատարվում, անընդհատ նիստեր են հետաձգվում, և ես ոչ մի բան չեմ ձեռնարկում իրեն իրավական օգնություն ցույց տալու համար»:

Ամբաստանյալը նորից ու նորից փորձում էր խորանալ իր ու իր պաշտպանի միջև գումարային տարաձայնությունների մեջ, սակայն դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, պարզաբանւմ էր, որ գումարային տարաձայնությունները ամբաստանյալին ու նրա պաշտպանին են վերաբերվում: Ուստի՝ դատարանը չի ցանկանում միջամտել այդ հարցին:

«Ցանկանո՞ւմ է պաշտպան ունենալ» դատարանի հարցին ի պատասխան՝ Է.Վարագյանը հայտնեց, որ ինքն ու իր հարազատները մոտ օրերս կփորձեն նորից Աննա Թամազյանից ճշտել՝ շարունակելո՞ւ է վերջինս իրականացնել իր պաշտպանությունը, եթե՝ ոչ, իրենց կողմից միջոցներ կձեռնարկվեն՝ նոր պաշտպան ներգրավելու համար:

Այսօր դատարանը քննության առավ նաև Է.Վարագյանի խնդրանքը՝ թույլ տալ իրեն լիազորել իր հարազատներին քաղաքացիա-իրավական գործողություններ անել. խոսքը գրավատանը գտնվող իր մատանու հետ կապված վճարումները կատարելու մասին է:

Դատարանը, սակայն, պարզաբանեց, որ քրեական գործի հետ կապված արգելանք է դրված ամբաստանյալի գույքի վրա՝ դատարանի կողմից նրա մեղավոր ճանաչվելու դեպքում տուժողին հասցված հնարավոր վնասները հատուցելու նպատակով: Ուստի՝ դատարանը որոշեց արգելանք դնել նաև ամբաստանյալին պատկանող այդ մատանու վրա:

Նյութի մանրամասները կարդացեք «Փաստինֆո»-ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30