Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն». Գալուստ Սահակյան, Գագիկ Մինասյան

Հունիս 02,2014 16:45

Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի եղել և չի էլ կարող լինել, որովհետև Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով Հայաստանի մաս չէ այսօր կազմում»,- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հերթական հաշվետու հավաքի ժամանակ այսպիսի հայտարարություն էր արել՝ պատասխանելով Նուրսուլթան Նազարբաեւի առաջ քաշած պայմանի շուրջ բարձրացված աղմուկին:

Բնականաբար, Սերժ Սարգսյանի այս հարցն ունի հստակ պատասխան: Իսկ ո՞վ է ասել, որ Ղարաբաղով ենք մտնելու ՄՄ՝ ԱԺ նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն է ասել: 2013-ի դեկտեմբերի 18-ին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա հայտարարել է, որ Հայաստանը Մաքսային միություն է մտնում Ղարաբաղի հետ. «Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեպքում նույն մաքսային ռեժիմն ինքնաբերաբար կգործի նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեպքում»: Ըստ նրա՝ քանի որ Հայաստանը ԼՂՀ-ի հետ առանձին մաքսակետ չունի, հետեւաբար Մաքսային միությանն անդամակցելու դեպքում եւս նույն ռեժիմը պետք է գործի. «Ղարաբաղը համարվում է Հայաստանի սահմանային տարածք: Ոնց որ այսօր է Ղարաբաղը ներմուծում կամ արտահանում, նույն ձեւով էլ կլինի այն ժամանակ: Պրոբլեմներ չեն առաջանա»:
Եվ Գալուստ Սահակյանը միակ ՀՀԿ-ականը չէ, որ Մաքսային միություն մտնելու Սերժ Սարգսյանի հայտարարությունը փորձել է արդարացնել՝ Ղարաբաղը եւ ԼՂ խնդիրն այդ միության հետ կապելով:

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նոյեմբերի 29-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը դե ֆակտո ճանաչում են ԼՂՀ-ն որպես Մաքսային միության տարածք: Պատգամավորն ասել էր, որ այդ մասին է վկայում Մինսկի խմբի վերջին հանդիպմանն արված հայտարարությունն այն մասին, որ ՀՀ և ԼՂՀ միջև որևէ մաքսային սահման չկա. «Սա նշանակում է, որ ապրանքները, որոնք մուտք կգործեն Հայաստան, առանց որևէ մաքսային տուրքի կլինեն նաև ԼՂՀ-ում: Այս մոտեցումն արդեն ամրագրված է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30