Աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին կանգառասրահների ու կանգառանշանների մաքրության և պատշաճ տեսքի ապահովման ուղղությամբ աշխատանքներ ձեռնարկելու հանձնարարականին համապատասխան՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում արդեն մեկնարկել են կանգառասրահներն ու կանգառանշանները փակցված տարատեսակ հայտարարություններից ու գովազդներից մաքրելու աշխատանքները։
Երևանի քաղաքապետարանը հորդորում է քաղաքացիներին հայտարարություններն ու գովազդային նյութերով թերթիկները փակցնել միմիայն հայտարարությունների ցուցատախտակներին։
Ի դեպ, այս տարի Երևանի արտաքին տեսքի ձևավորման ու բարեկարգման ծրագրով հայտարարությունների 100 ցուցատախտակ է տեղադրվելու՝ այդպիսով 2014 թվականին դրանց ընդհանուր թիվը հասցնելով 300-ի։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն