Լրահոս
Օրվա լրահոսը

Ում թերացմամբ ենք սակավ ջուր ամբարել (Տեսանյութ)

Հունիս 02,2014 16:30

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը մտահոգված է, որ Արարատյան արտեզյան ավազանների ջրերը ոչ արդյունավետ և գրված նորմերին ոչ համապատասխան են վատնվում: Այսօր «Հայելի» ակումբում Լյովա Խաչատրյանի և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի բանավեճը ծավալվեց նաև այս ոլորտում:

Պարոն Խաչատրյանը վստահեցնում է, թե այն վստահեցումները, որ տարին սակավաջուր է, տեղին չեն ու նշում. «Տարին սակավաջուր չէ: Սակավ ջուր են ամբարել և տարին է սակավաջուր, դրանք տարբեր բաներ են: Ձյունը կար, անձրևները ժամանակին եղան: Անցյալ տարի ավելի սակավաջուր էր, բայց ջրամբարեցինք ավելի շատ ջուր: Այս տարի սակավ ջուր ենք ամբարել: Դրա պատճառներից մեկն այն է, որ Արարատյան արտեզյան ավազանը դրենաժ է դարձել, ջուրը քաշում է իր մեջ, չի թողնում ջրամբար լցվի: Արդյունքում նույն կտոր հողը ոռոգելու համար պահանջվող ջրի ծավալներն ավելի են մեծացել, քան նախկինում: Այս տարի մի քանի աղբյուրներ ցամաքեցին, բայց ձյունը կա, անձրևը կա: Պատճառները պետք է ուսումնասիրել»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը հակադարձեց, թե երաշտի խնդիր ունեինք ու մանրամասնեց. «Եթե վերցնում ենք հիմա, գուցե հիմա ասենք, որ սակավաջուր չէ տարին, քանի որ վերջին քսան օրում տեղումները նորմայից բարձր են, բայց քսան օր առաջ երաշտի վտանգ կար, և այդ ժամանակ է հաշվարկ եղել, որ Սևանից լրացուցիչ ջուր վերցնենք»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30