Լրահոս
Օրվա լրահոսը

Լյովա Խաչատրյան. «Է, Լաչինում հիմա էլ ունենք մի հատ շլագբաում, ի՞նչ է փոխվելու, որ հետո մի հատ էլ դրվի»

Հունիս 02,2014 15:46

«Նազարբաևը պետք է իր բարձրության վրա մնար և երկրորդ անգամ այդ հարցը չբարձրացներ, քանի որ առաջին դեպքում պատասխան ստացել էր»,-անդրադառնալով Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի այն պնդմանը, թե ՀՀ-ն Եվրասիական միությանը միանալու պայմանագիրը պետք է ստորագրի առանց Ղարաբաղի, այսպես արձագանքեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

Aravot.am-ի հարցին` թե այդ ե՞րբ ու ի՞նչ պատասխան էր Նազարբաևը ստացել, պարոն Ավետիսյանն այդպես էլ կոնկրետ պատասխան չտվեց ու նշեց. «Առաջին անգամ, երբ Եվրասիական գագաթաժողովն էր անցկացվել, այն ժամանակ քննարկումների ընթացքում նմանատիպ հարց եղել է Նազարբաևի կողմից ու նա հստակ պատասխան ստացել է»:
Սուքիաս Ավետիսյանը թյուրըմբռնում է համարում այն, որ շատերը կարծում են, թե Եվրասիական միությունը, կամ Մաքսային միությունը լուծելու են Ղարաբաղի հարցը: Պատգամավորը վստահեցրեց. «Քավ լիցի, դրանք ընդամենը տնտեսական միություններ են, քաղաքական խնդիրներ լուծող չեն, առավել ևս՝ Ղարաբաղի հարց լուծող»:
Նազարբաևի` Ալիևի նամակն ընթերցելու մասին, պարոն Ավետիսյանը նշեց. «Թող բարի լինի Ալիևը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում իր նամակները քննարկել: Ինչ վերաբերում է պատասխանին, ապա հարիր չէր, որ այնտեղ, Աստանայում, այդ մթնոլորտում Նազարբաևին պատասխան տրվեր»:

ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը Աստանայում կատարվածն այսպես մեկնաբանեց. «Հարևան խանությունների սուլթանները միմյանց նամակներ են գրում, դրանցից մեկը հրավիրում, քննարկում են»:

Դիտարկմանը, թե նույն օրը ԱԳՆ-ն հայտարարեց, որ ՀՀ-ն առանց Ղարաբաղի պայմանագիր չի ստորագրելու, մինչդեռ հետո իրադարձություններն այլ ընթացք ստացան, պարոն Ավետիսյանն արձագանքեց. «Այսօր որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ մենք կարող ենք նման, կամ որևէ այլ միության մուտք գործելու համար տեղի տալ Ղարաբաղի անկախության նկատմամբ: Մենք ստորագրելու ենք պայմանագիրը և ո՞վ կարող է ասել, գուցե մի քանի տարի հետո Ղարաբաղը ՄԱԿ-ի կողմից կճանաչվի և կկարողանա լիիրավ անդամակցել: Ի՞նչ է փոխվել Ղարաբաղի հետ կապված, ոչինչ, ինչո՞ւ եք նման աժիոտաժ անում»:

Լյովա Խաչատրյանն էլ է կարծում, որ այդ հայտարարությունը չի վնասում Ղարաբաղին ու ասում. «Եթե Ղարաբաղը դե յուրե մեր կողմից չի ճանաչված, ինչո՞ւ ենք ուզում, որ մյուսները դե յուրե ընդունեն»:

ՀՀ-ի և ԼՂՀ-ի սահմանին անցակետերի տեղադրման հավանականության մասին հարցին՝ Լյովա Խաչատրյանն այսպես արտահայտվեց. «Է, Լաչինում հիմա էլ ունենք մի հատ շլագբաում, ի՞նչ է փոխվելու, որ հետո մի հատ էլ դրվի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30