Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնարարվել է սկսել ասֆալտապատման հիմնական աշխատանքները

Հունիս 02,2014 15:41

Շինարարության և բարեկարգման վարչության պետը աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցել է, որ, սահմանված ժամանակացույցի համաձայն, մայիսի 25-ից բոլոր վարչական շրջաններում մեկնարկել են բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ կապալառու կազմակերպությունների միջոցների հաշվին ավարտվել են փոսալցման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է աշխատանքներ տանել մայրաքաղաքի ասֆալտապատման հիմնական ծրագրերի մեկնարկի ուղղությամբ և ընթացքի մասին պարբերաբար իրազեկել հանրությանը:

Կոմիտասի անվան զբոսայգու տարածքի բարեկարգման աշխատանքների մասով զեկուցվել է, որ Կոմիտասի անվան թանգարանի հարակից տարածքում նշված աշխատանքներն արդեն ավարտական փուլում են, իսկ զբոսայգու մնացած տարածքի բարեկարգման համար պատրաստվել են նախագծանախահաշվային անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:

Հրազդանի կիրճի թունելներից մինչև «Երևան ՀԷԿ» տանող ճանապարհահատվածի մի մասում ճանապարհի նստվածքի հետևանքների վերացման հետ կապված՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատանքները պահել խիստ հսկողության տակ և հնարավորին սեղմ ժամկետում տարածքը բերել պատշաճ տեսքի: Նշենք, որ կիրճի վերոնշյալ հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30