Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել Ս. Սարգսյանի գործողություններն ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցը

Հունիս 02,2014 14:59

Մայիսի 29-ին Աստանայում կայացավ Եվրասիական տնտեսական միության հիմնադիր ժողովը, որտեղ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միջև ստորագրվեց Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագիրը: Հիմնադիր ժողովի ժամանակ Ս.Սարգսյանը հայտարարեց, որ մինչև հունիսի 15-ը Հայաստանը պատրաստ է ստորագրել Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը:

Սերժ Սարգսյանը անարձագանք թողեց նաև Ղազախստանի նախագահ Ն.Նազարբաևի հայտարարությունը, այդպիսով հրաժարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից:

Դեռ հայտնի չէ, թե Մաքսային միությանն անդամակցելով Հայաստանի Հանրապետությունն էլ ինչ խնդիրների առաջ կկանգնի:

Հայաստանի գլխին Ս. Սարգսյանի պատճառով ծառացած խնդիրները, սակայն ոչ մի կերպ չեն հուզում ՀՀ-ի դատական ատյաններին: Օրերս ՀՀ վճռաբեկ դատարանը «Հանուն Հայաստանի Հանրապետության» կայացրել է որոշում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին:

Հիշեցնենք, որ 2013 թ. սեպտեմբերի 3-ին, Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ վարչական դատարան բողոք ներկայացրեց պահանջով Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանն անդամակցելուն ուղղված գործողությունները ճանաչել ոչ իրավաչափ:

Այսպիսով, ՀՀ դատական իշխանությունները գտնում են, որ Սերժ Սարգսյանի որոշումներն ու գործողությունները ուժի մեջ են մտնում կայացման պահից, վերջնական են ու բողոքարկման ենթակա չեն:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30