ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ այսօրվանից սկսվում են զբաղվել օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի արձանի տեղադրման աշխատանքներով:
«Այսօր շինարարների հետ լինելու եմ լեգենդար մարզիկի անունը կրող մարզադպրոցում, որպեսզի միասին քննարկենք եւ մարզադպրոցի բակում սկսենք Հրանտ Շահինյանի արձանի տեղադրման աշխատանքները», – ասաց ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարը
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` a1plus.am-ի