Aravot.am-ը Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկուց հետաքրքրվեց՝ ի՞նչ տպավորություն է ստացել օրերս Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպից , որին այս օրերին լայնորեն անդրադառնում է մամուլը:
«Ինչքան ինձ հայտնի է, այնտեղ արդեն համաձայնություն է ձեռք բերվել այն հարցի շուրջ, որ 2015թ. հունվարի մեկից նոր կազմակերպություն է գործելու: Ինչ վերաբերում է այլ տեղեկություններին, դրանք այնքան են, որքան ձերը: Մենք հիմնվում ենք պաշտոնական լրատվության վրա, որը գոյություն ունի: Այլ մեկնաբանություններ չեմ անի»,-ասաց դեսպանը:
Մեր հարցին, այնուամենայնիվ, թեմայի վերաբերյալ ինչ տպավորություն է ստացել՝ ըստ հայաստանյան լրատվամիջոցների, պարոն Ռաչինսկին պատասխանեց. «Կարծիքները տարբեր կարող են լինել…Այլ բան է գրում ձեր ներկայացրած թերթը, մեկ այլ բան, ենթադրենք՝ «Հայկական ժամանակը» կամ «Գոլոս Արմենիին», այնպես որ՝ տպավորություններն էլ կարող են տարբեր լինել»
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ